Դոնալդ և Նենսի Ֆիդերսթոունները 33 տարի է ինչ ամեն օր միանման հագուստ են կրում։
Զույգը հանդիպեց միմյանց 1975թ․-ին Չիկագոյում։
Երբ Դոնալդը տեսավ Նենսիին, նա չափազանց ուժգին կապվածություն զգաց նրա հանդեպ ու որոշեց, որ պետք է անպայման ամուսնանա նրա հետ ու մեկ տարի անց՝ հունիսի 23-ին Դոնալդն իրականացրեց իր երազանքը։
Նենսին սիրում է իր ձեռքով հագուստ կարել դեռ 12 տարեկանից, իսկ ամուսնությունից հետո նա սկսեց իր և իր ամուսնու համար միանման հագուստ կարել։ Նենսին վիրհիշելով իրենց՝ առաջին անգամ միևնույն հագուստ կրելու մասին՝ ասել է.
Ես Դոնի համար իմ նույն վերնաշապիկից կարեցի։ Այդ օրվանից ի վեր մենք սկսեցինք միանման հագնվել։ Դա մեզ դուր է գալիս։
Նույնիսկ, երբ զույգը միմյանցից հեռու է գտնվում, նրանք շարունակում են միանման հագնվել։ Նրանք զանգահարում են այդ օրվա հագուստը հագնելու համար պայմանավորվելու նպատակով։ Զույգը 600 միանման հագուստ ունեն արդեն, որոնցից շատերը նույնիսկ միանման աքսեսուարներ ունեն։
Երբ ընկերներն ու ընտանիքի անդամները հարցրել են, թե ինչու են Դոնալդն ու Նենսին միանման հագնվում Նենսին պատասխանել է.
Առաջին հերթին դա զվարճալի է, մենք սիրում ենք դա։ Բացի այդ սա լավագույն նշանն է, որով մենք կարող ենք ցույց տալ բոլորին, որ միասին ենք։
Դոնալդն ասել է. «Մենք միշտ միասին ենք ու միշտ միասին կլինենք»