Մի քանի օր առաջ iPhone 6 Plus-ը վաճառքի հանվեց։ Մարդիկ օրերով հերթ էին անգնում և մեծ ոգևորությամբ գնում նոր սմարթֆոնը, սակայն օրեր անց iPhone 6 Plus-ի որոշ տերեր սկսեցին բողոքել, որ հեռախոսը ծռվում է, եթե այն երկար ժամանակ մնում է գրպանում։ Այլ օգտաերեր էլ սկսեցին լուսանկարներ տեղադրել սոցցանցերում՝ հեգնանքով շնորհակալություն հայտնելով Apple-ին դյուրաթեք դիսփլեյով հեռախոսի համար։ «hanzoh» մականվամբ ներկայացող մի օգտատեր նշոել է, որ 18 ժամ պահել է սմարթֆոնը գրպանում։ Գրեթե ողջ ընթացքում նա նստած է եղել մեքենայում։ Երբ հետագայում հանել է հեռախոսը, նկատել է, որ դրա դիսփլեյը թեք է։

 Owners of the new iPhone 6 plus have been surprised with an unintended extra feature dubbed bend gate

Բարակ դիզայնով iPhone 6 Plus հեռախոսների արտադրման համար օգտագործվում է ալյումին։ Ալյումինն այնքան էլ կարծր մետաղ չէ։ Այն շատ այլ մետաղներից ավելի դյուրաթեք է։ iPhone 6 Plus-ի դեֆորմացումից խուսափելու համար սմարթֆոնի տերերը պետք է հոգան, որպեսզի հեռախոսի մեջտեղի հատվածի վրա ճնշում չգործադրվի։ Եթե հեռախոսի կենտրոնական մասը շատ է սեղմվում, դիսփլեյը աղավաղվում է։

Խորհուրդ չի տրվում այս iPhone-ը պահել անդրավարտիքի գրպանում կամ պայուսակում։ Քիչ հավանական է, որ iPhone-ը վնասվի, եթե այն պահեք ծոցագրպանում, սակայն մենք խորհուրդ կտայինք առհասարակ գրպանում չպահել բջջային հեռախոսը, քանի որ որոշ աղբյուրների համաձայն դրանից արձակվող ճառագայթումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Խորհուրդ է տրվում iPhone-ը պահպանել հեռախոսի պատյանում։ Նոր iPhone-ի շուրջ բարձրացված աղմուկը հակասական արձագանքների է արժանացել։ Թեպետ սոցցանցերում հիմնականում բուռն քննադատություն է հնչում Apple-ի հասցեին, սակայն որոշ օգտատերեր էլ նշում են, որ բարակ դիզայնով ցանկացած այլ սմարթֆոն էլ կճկվեր ու կդեֆորմացվեր, եթե այդքան երկար ժամանակ պահվեր գրպանում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել