Ժամանակի ընթացքում ամեն բան է փոխվում, այլ հարց է, թե ինչպես ու որքանով է այդ փոփոխությունը դրական կամ արդյունավետ: Քննարկենք մեր չինովնիկների օրինակը: Հատկապես քաղաքապետարանի չինովննիկներինը: Եթե առաջ ինչ որ խնդիր էր հասարակությունը բարձրացնում՝ ցուցաադրաբար առհամարհում էին: Հետո սկսեցին ցուցադրաբար հակադրվել ու անգամ ինադի ընկնել (տրանսպորտի թանկացումը՝ դրա վառ օրինակը), հետո սկսեցին կոմպլեմենտարիզմ անել. ասում են այո-այո, դուք իրավացի եք, անպայման կզբաղվենք այդ հարցով ու ոչ մի բան չանել և կարծես էե էս մի տարբերակը ձգձգվեց, չափից ավել ձգձգվեց:
Հիմա նայեք, արդեն ամիսներ է, ինչ Հյուսիսային պողոտան ավիրել են ու խխունջի արագությամբ աշխատանքներ են իրականացնում: Տուրիստական սեզոնից առաջ ասում էին խայտառակություն ա սա մինչև սեզոնի սկիզբը չվերջացնելը, քաղաքապետարանը գլխով էր անում ու համաձայնվում էր, բայց աշխատանքները չէին արագանում: Տուրիստակկան սեզոնի ժամանակ ասում էին, արա, արագացրեք պրծեք, ոնց որ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը հյուսիսային պողոտայով անցած լինի, էլի գլխով էին անում, ասում էին, որ հասարակությունը շատ ճիշտ ա ասում ու բնականաբար էլի ոչ մի առաջըննթաց: Սեզոնը հիմա վերջանալու վրա ա, դեմն էլ անձրևներ ու ոչ այդքան հեռավոր ապագայում՝ ձյունն է, երբ ընդհանրապես չի կարելի շինարարական աշխատանքներ անել ու բնականաբար քաղաքապետարանը էլի համաձայն է լինելու այս դիտարկումների հետ ու ոչինչ չի անելու:

Մինչդեռ, եթե ստանդարտ չինովնիկական տուգադումությունը, թամբալությունն ու կոռումպացվածությունը չլիներ, կարելի էր կտրուկ քայլերով էդ պողոտան կարգի բերել մի քանի շաբաթում: Եթե կապալառուն չկարողանար անել դա, ապա կզրկվեր տենդերից, կամ էլ տուգանքների կենթարկվեր այնպես, որ իրար գար: Նորմալ երկրում այս հարցիի համար պատասխանատու չինովնիկին ռադ կանեին զբաղեցրած պաշտոնից՝ կոմպետենտություն չունենալու համար: Ու վերջապես, նորմալ երկրում իրավապահ մարմինները նախաքննություն կսսկսեին՝ ապրզելու, թե ո՞վ է պատասխանատու նման անպատասխանատու կապալառուին տենդերի հաղթող ճանաչելու հարցում ու արդյո՞ք այդ որոշման հետևում կոռուպցիոն հարաբերություններ չեն կանգնած:

Ամփոփելով, արդեն որերորդ անգամ մնում է կրկնել արդեն թևավոր դարձած Սերժի աֆորիզմը. «Տարոն, սիրուն չի»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել