Աշխարհում կան նախագահական երկրներ, որոնց ժողովուրդը ապրում է համեմատաբար լավ /օրինակ՝ ԱՄՆ/, և կան անյնպիսիք, որոնց ժողովուրդը ապրում է ավելի վատ /օրինակ՝ էկվադոր /; կան խորհրդարանական երկրներ որոնց ժողովուրդը ապրում է համեմատաբար լավ /օրինակ՝ Գերմանիա/, և կան անյնպիսիք, որոնց ժողովուրդը ապրում է ավելի վատ /օրինակ՝ Հունաստան/; կան կիսանախագահական երկրներ որոնց ժողովուրդը ապրում է համեմատաբար լավ /օրինակ՝ Ֆրանսիա/, և կան անյնպիսիք, որոնց ժողովուրդը ապրում է ավելի վատ /օրինակ՝ Ուկրաինա, Հայաստան/։
Վերոնշյալից պարզ է դառնում, որ խնդիրը այստեղ ոչ այնքնան կառավարման ձևի կամ տվյալ պետությունների առանձնահատկությունների հետ է կապված, ինչքան՝ մոտեցման։ Եթե ուզենաս լավ/կամ վատ/ կառավարել, կարող ես կառավարել այս երեք տարբերակներից ցանկացածի դեպքում։ 
Նույն իրավիճակն է նաև Հայաստանի Հանրապետությունում, երբ ցանկացած ձախողում կամ հետընթաց փորձում են կապել կամ սահմանադրության, կամ էլ կառավարման ձևի հետ։ Այո խնդիրներ կան, որոնք անմիջական կապ ունեն թե սահամանդրության, թե կառավարման ձևի և թե այլ հանգամանքների հետ, սակայն հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը չի գտնվում այն իրավիճակում , երբ որևէ ձևական բարեփոխում կարող է դուրս բերել Հայաստանն այս վիճակից։
Հայաստանի խնդիրները հնարավոր է լուծել միայն քաղաքական կամքի և բարձր կոնսոլիդացիայի արդյունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել