Նրա հոգնած հոգին ,մի պահ նայեց աչքերիս մեջ ,ինձ թվաց թե նա մոլորված է ,սակայն իզուր ,նա ոչ թե մոլորված էր ,այլ անչափ տանջված էր ...Նրա աչքերից հոսող լացի կաթիլնները  ,շտապում էին նրա իմաստուն խոսքերից առաջ,նրա հոգնած ու տանջված երեսը ինձ ավելի էր ցավեցնում .Հանկարծ նրա հոգնած այտերից ու աչքերից դուրս շայթքեց ցավ տվող լացը ,ու նա նուրբ նայելով աչքերիս մեջ ,անվերջ խոսում էր ու լաց լինում ,մոռանալով իր ուժեղ հոգու մասին ..մի պահ գլուխը կախում էր ,ապա շոյում ինքն իր ձեռքերը,երևի կարոտ էր մնացել ինքն իր գգվանքին ...մի պահ ձայնը խզվեց ,ու կարծես չորանում էր նրա ցավի զայրույթը,նրա խզված ջայնի մեջ լսում էի մեղմ ու հոգնած մեղեդի ,նրա ձեռքը սեխմելով ես մի բան հասկացա, որ նրա հոգին մատնվում է այս կյանքի` անկարկեցի տանջանքին ..սակայն ժպտում էի նրան,սպանելով ցավիս մեջ կուտակված արձունքները..նրա մեղմ ու գեղեցիկ աչքերից անվերջ հոսում էր կյանքի քմահաճույքը,նրա հոգնած մատները անվերջ շփում էին իրար ,կարծես արևի տակ մրսելով, նրանք ջերմացնում էին միմիանց ...նրա շուրթերը խոսելիս միայն արտասանում էր ցավից կուտակված դառը  անցյալի մասին ,ու անվերջ կարծես նա նույնպես մրսում էր ...մի պահ ցանկանում էի նրան ուժեղ գրկել ու շշնջալ նրա ակնաջներին ,որ նա ուժեղ է ,սակայն նա կրկնում էր անվերջ ,որ հոգնել է ուժեղ լինելուց ...Մի պահ հիշեցի նրա կենսուրախ ժպիտը որը մնաց անցյալում ,ու նրա ալեկոծված հոգին մեկ մեկ խորտակվում էր նրա աչքերի գրկում ...Եվ նա բացեց իր սիրտը իմ առաջ ,ու ես սկեցի ուշադիր հետևել նրա կուրացած արձունքներին ,այնքան մեղմորեն էին իջնում ,կարծես գլորվում էին նրա սահուն այտերից ,թողնելով իրենց հետքերը ,գծում էի նրա մաքուր այտերին իրենց ցավագին ներկայությունը ...
Մոտեցա նրա սենյակի պատւոհանին, և այդ քնած քաղաքի սահմաններից այն կողմ , հիշողությունս բույն դրեց ,հեռվում արթնացան այն պատկերները ,այն ուրախ պատկերենրը ,որտեղ նա թռչկոտում էր, ու անվերջ ժպտում ..նրա շուրջ մթացել էր առավոտվա բույրը ,նրա թախծոտ մարմինը սկսել էր պատռվել ,ու մաշվել էր խորը ցավից .սակայն նրա աչքերում ես քամում էի նրա մեծ հույսերը ,տեղս չէի գտնում ,ախր ՔՈՒՅՐՍ քիչ - քչիք ,դառնում էր ցավի գերին ,ինքս իմ հոգին սխմում էի ,ինքս ինձ ցավից հոշոտում ,անկարողությունից ես լռում էի անվերջ ....
Ախ՜ Աստված իմ ,ինչքան վատ է,երբ այս կյանքում կախվում ես չնչին հույս տվող ալիքներից, ու ամեն անգամ մոռանալով ինքդ քեզ ,խորտակվում ես այդ անափ ծովի եզրին ,ու ցավոտ ալիքները քեզ տանում են դեպի սահման դարցած անսահմանությունը .....ինչ դժվար է, երբ գիտես ,քեզ հարազատ հոգին նույնպես տանջվում է ,ու անվերջ ժայդքում է ,ինչպես սառնացած քարերից հոգնած մի կրակ...նրա լուռ հայցքը ինձ գցում էր այս կյանքի փշոտ ճանապարհներին,ու վառում հեռվում մնացած երջանկության հույսերը ......
Նրա ամեն մի խոսքի տակ քողարկված էր հնացաց մի ցավ ,ու նա կուչ եկած մի նուրբ հոգի ,կարծես իր աչքերով անզոր, խնդրում էր ,որ անկարողս փրկեմ նրան ,չթողնելով որ նա նույնպես դառնա գերին ցնդված այս պատրանքի ...

Ախ՜ Աստված իմ ,ինչո՞ւ ,միթե աչքերը բացի լաց լինլուց ու տեսնելուց ուրիշ ոչինչ չգիտեն ,մոռացա՛, նրանք նաև կուրանալ գիտեն ...երանի աչքերս չխառնվեին նրա կաթիլների հետ : Նրա փոքրիկ սենյակում ,միայն տիրում էր մեղմ լռություն ,մեկ ես էի այդ լռությունը խաղտում ,մեկ էլ նա իր խորը հոքոցներով ...ու ցավոտ շնչահեղձումններով ...
Անվերջ հիշում եմ ,քո մեղմ ու ամպամած ցավի կաթիլները ,որոնք մնացին հոգուս մեջ դաջված մի հետք ...Ներիր ինձ `անկարողիս .......Երանի ես էլ կարողանայի, գոնե մի պահ քեզ հետ լաց լինել ....ԳԱՅԱՆԵ
_____________________________________________________________________________
Ու դարձյալ պատվեց հոգիս մեղմ շղարշով ,օր-օրի դիմակներս շատանում են ,ու դառնում պիտանի ,նրանցից կախված ու հենված ,ես լողում եմ կյանքի այս մամռոտ հեղեղում ...մեկ ոտքս դիպչում է քարին ,մեկ սիրտս մռմռում ցավից ...Երանի միջ այս կյանքս մի խաղ լիներ ,իսկ ես անկոչ ու հիմար մի դերասան ,անվերջ խաղայի ու անվեջ լինեի պատրանք ...Մեծգույն ցավը ինձ նորից իր գիրկն է կանչում ,ու ես ուզած թե չուզաց տրվում եմ նրան ,ինչպես մի որբ մանուկ ,նրա փեշերից ես կառչած անվերջ լացակումած ես քարշեմ գալիս ,իսկ եթե պատհաբար նա ինձ լքի ,իմ ձեռքը կմնա օդից կախված ,ու ես կկորչեմ կյանքում այս ,ու ես կցնորվեմ մենակ ու տանջված ....ես անկարող եմ փոխել ամեն ինչ ,քանզի իրոք որ անզորեն, թե ես ,թե իմ հոգին ....
Ես ծառս եմ լինում ,ու ընկնում ցավի գիրկը դատարկ........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել