Սեպտեմբերի 23-ին աշխարհի շատ երկրներոում նշվում էր բիսեքսուալության միջազգային օրը։ Ստորև ներկայացնում աշխարհահռչակ 10 աստղերի, ովքեր բիսեքսուալ են։

Մեգան Ֆոքս


2011թ․-ին Esquire ամսագրին տված իր հացազրույցում Մեգան Ֆոքսը հաստատեց իր բիսեքսուալ լինելը՝ նշելով. «Կարծում եմ մարդիկ բիսեքսուալ են ծնվում և հետո ենթագիտակցաբար ընտրություն կատարում՝ հասարակության ճնշումներից ելնելով։ Ես կասկածներ չունեմ իմ բիսեքսուալության մասին, սակայն երբեք չեմ հանդիպի բիսեքսուալ աղջկա հետ, որովհետև դա կնշանակի, որ նրանք տղամարդու հետ էլ են եղել, իսկ տղամարդիկ այնքան կեղտոտ են, որ ես երբեք չեմ լինի մի աղջկա հետ, ով նաև տղամարդու հետ է եղել»։

Բիլլի Ջո Արմսթրոնգ


Գրին Դեյ խմբի սոլիստը 1995թ․-ին The Advocat-ին տված իր հարցազրույցում նշել է. «Կարծում եմ միշտ բիսեքսուալ եմ եղել։ Նկատի ունեմ դա մի բան է, որն ինձ միշտ հետաքրքրել է։ Կարծում եմ մենք բոլորս էլ բիսեքսուալ ենք ծնվում և միայն մեր ծնողներն ու հասարակությունն են մեզ հետ պահում դրանից»։

Դեյվիդ Բոուի


Դեյվիդ Բոուին 1976թ․-ին Playboy ամսագրին տված իր հարցազրույցում խոստովանել է. «Դա ճիշտ է. ես բիսեքսուալ եմ, և դա լավագույն բանն է, որ եղել է ինձ հետ»։

Անջելինա Ջոլի


Անջելինա Ջոլին երբեք չի թաքցրել իր բիսեքսուալ լինելը։ Նա բազմաթիվ տղամարդկանց ու կանանց հետ հարաբերություններ է ունեցել, այդ թվում հայտնի մոդել և դերասանուհի Ջեննի Շիմիցուի հետ։

Դրյու Բերիմոր


Դրյու Բերիմորը 2003թ․-ին Contact ամսագրին տված իր հարցազրույցում նշել է. «Ես միշտ ինձ բիսեքսուալ եմ համարել։ Ես սիրում եմ կանացի մարմինը։ Կարծում եմ կինն ու կինը միասին այնքան գեղեցիկ են որքան կինն ու տղամարդը։

Լեդի Գագա


Լեդի Գագան երբեք չի թաքցրել իր բիսեքսուալության մասին՝ առաջին անգամ պաշտոնապես դրա մասին հայտարարելով 2010թ․-ին, Բարբարա Ուոլթերզին տված իր հարցազրույցում։

Կեշա


2013թ.-ին հարցազրույցի ժամանակ փոփ աստղը խոստովանել է. «Ես միայն տղամարդկանց չէ, որ սիրում եմ, ես սիրում եմ մարդկանց։ Դա սեռի հետ կապ չունի կարևորն այն ոգին է, որ դուրս է գալիս այն մարդուց ու  հետ ես»։

Ֆերգի


Բլեք Այդ Փիս խմբի անդամ Ֆերգին 2009թ.-ին խոստովանել է իր բբիսեքսուալ լինելու մասին The Advocate-ին տված իր հարցազրույցում նշելով, որ երբեք էլ դրա մասին չի թաքցրել ու միշտ բավականին անկեղծ է եղել։

Էմբեր Ռոուզ


Քենյե Ուեսթի նախկին ընկերուհին երկար ժամանակ բիսեքսուալ էր համարվում առանց դրա մասին հայտարարելու, սակայն ավելի ուշ Complex ամսագրին տված իր հարցազրույցում նա խոստովանել է, իր բիսեքսուալության մասին նշելով, թե կարող է սիրահարված լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։

Էմբեր Հերդ


Էմբեր Հերդը միշտ խոստովանել է իր բիսեքսուալության մասին՝ Elle ամսագրին տված իր հարցազրույցի ժամանակ նշելով, թե երբեք չի ցանկացեել որևէ բան թաքցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել