Մարդու մոտ մաքսիմում ծիծաղ պետքա առաջացնի`«Տեր-Պետրոսյանը դատի ա տվել Հայաստանի հանրապետությանը» վերնագրով ցանկացած հոդված... Հասկանալիա, թե ինչու են հենց սենց վերնագրով ներկայացնում էտ... Բայց, նախ ի՞նչա նշանակում դատի տալ ՀՀ-ին... բնականաբար էտ դեպքում ՀՀ-ն` դա ՀՀ իշխանություններն են... Տեր-Պետրոսյանն էլ նրանց դատի տալուց` պիտի դատի տար իրեն ապօրինաբար տնային կալանքի ենթարկելու համար... եթե դա որպես դավաճանություն են բնութագրում, ուրեմն կարողա վաղն էլ Սփյուռքին պետական դավաճանության մեջ մեղադրեն` ՀՀ-ն լքելու ու քաղաքացիությունից հրաժարվելու համար: 
Տեր-Պետրոսյանը դատիա տվել` ՇԱՏ ԷԼ ԼԱՎԱ ԱՐԵԼ, թող հլը ինչ-որ մեկը ձեզ տնային կալանքի ենթարկեր` տենամ էտ վախտ ինչ էիք ասելու... 
Հաստատ չգիտեմ` դատի տվելա, թե չէ, բայց եթե տվելա, ուրեմն դրա շահարկումը ամենաքիչը իշխանություններինա ձեռնատու, քանի որ Մարտի 1-ի հաշվով Տեր-Պետրոսյանի վրա ոչ մի սև բիծ էլ ոչ ոք չի կարա գտնի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել