Եթե ցանկանում եք ծանոթանալ ճամբարային արկածներին, ուրախ ժամանակ անցկացնել և, ինչու ոչ,  վերհիշել պատանեկության տարիների ձեր խենթ օրերը, ապա երրորդ հանրապետության առաջին մանկապատանեկան ֆիլմը  հենց ձեզ համար է:

Սեպտեմբերի 22-ին մեծ  էկրաններ բարձրացած  ֆիլմը  լիաթոք ծիծաղ պարգևեց ոչ միայն  հավաքված պատանիներին, այլ նաև մեծահասակներին՝ հետ տանելով իրենց ճամբարային մանկություն:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմանավորում են Լալա Մնացականյանը, Սոֆի Դևոյան կրտսերը, Դալիթան, Վարուժան Մանուկյանը, Կարեն Օհանյանը, ովքեր էլ ArmStar.am-ին պատմել են ֆիլմում տարված աշխատանքների և ճամբարային  հիշարժան օրերի մասին:

Վարուժան Մանուկյան

Նկարահանումները չափազանց հետաքրքիր են անցել: Կայացած ծնողների  կայացած զավակներ են նկարահանվել այս ֆիլում, որոնց հետ թվում էր, թե աշխատելը բարդ է լինելու, բայց բանից պարզվեց, որ երեխաների հետ առավել ուրախ և հեշտ է:

 Ամեն մեկն իր տեսակն ունի, յուրովի է մտածում: Ես այդպես էլ գիտեի, որ նման ֆիլմ և այսպիսի արդյունք ենք  ունենալու:

Դալիթա Ավանեսյան

Ինչպես Ձեզ հետ ունեցած նախորդ զրույցում նշել էի, ֆիլմի նկարահանումներն իրոք ուրախ, արագ  և  բովանդակալից են անցել: Առաջին անգամ ճամբարում լինելով՝ առաջին անգամ էլ սար եմ բարձրացել:

Թեև փոքր ինչ վախենում էի, բայց և կողիքս տեսնելով նման պրոֆեսիոնալ մասնագետների և հոգատար մարդկանց,  այդ վախն արագ հաղթահարեցի: Մինչ այսօր էլ երեխաների հետ շփվում ենք, հիշում մեր անցկացրած օրերը:

Սոֆի Դևոյան կրտսեր

Նկարահանման օրերը շատ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում են անցել: Հասցրել ենք ծանթանալ ճամբարի երեխաների հետ, ընկերանալ:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել