Գիտության մեջ կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին պարաֆիլիան է, որը նշանակում է սեռական ձգողականության և սեռական հաճույք ստանալու հիվանդագին շեվածություն: Դա հոգեկան շեղում չի համարվում, եթե վտանգ չի ենթադրում տվյալ մարդու կամ այլ մարդկանց համար: Ձեզ ենք ներկայացնում պարաֆիլիկ 10 ամենատարօրինակ շեղումները:

paraphilia01 Необычные сексуальные пристрастия

1. Պարցիալիզմ

Պարցիալիզմը դա սեքսուալ հակումն է մարմնի առանձին մասերի հանդեպ, որոնք գրավիչ չեն համարվում: Օրինակ՝ կրունկերի հանդեպ (պոդոֆիլիա), թևատակերի հանդեպ (մասկալանիա), քթի հանդեպ (նազոֆիլիա) և այլն:

paraphilia02 Необычные сексуальные пристрастия

2. Կլիզմոֆիլիա

Որոշ մարդիկ սեռական բավարարվածություն են զգում հոգնայից: Նրանց դուր է գալիս ուղիղ աղիքում լցվածության ու ճնշման զգացողությունը: Սակայն սա երբեմն կարող է վտանգավոր լինել, եթե գոնե մի քիչ ողջամտություն չցուցաբերվի: Այսպես, 2005 թվականին մի տղամարդ հայտնվել էր վիրահատարանում այն բանից հետո, երբ հոգնայով ներարկել էր էպոքսիդային խեժ, որը շուտով պնդացել էր ու առանց վիրահատական ճանապարհի չէր կարող հեռավել օրգանիզմից:

paraphilia03 Необычные сексуальные пристрастия

3. Մազոխիզմ

Ցավից ու նվաստացումից սեքսուալ հաճույք ստանալու երևույթը կոչվում է մազոխիզմ: Համաձայն «Sex Research» պարբերականի իրականացված հարցման, հարցվածների միայն 6 տոկոսն է մազոն համարում սեքսուալ շեղում և ցանկանում է փոխել իր սեքսուալ վարքը:

paraphilia04 Необычные сексуальные пристрастия

4. Ուրոֆիլիա

Մեզից սեքսուալ գրգռվածության հասնելու երևույթը կոչվում է ուրոֆիլիա: «Ոսկե անձրևի» սիրահարները սեքսուալ հաճույք են ստանում երբ իրենց վրա են միզում, կամ իրենք են ուրիշի վրա միզում:

paraphilia05 Необычные сексуальные пристрастия

5. Հեռախոսային սկատալոգիա

Սա նույն սեսք-հեռախոսովն է, երբ մարդը զանգահարում է անծանոթ համարների ու իր մասին ինչ որ սեքսուալ բան պատմում և առաջարկում միանալ ինտիմ երկխոսությանը:

paraphilia06 Необычные сексуальные пристрастия

6. Պլյուշոֆիլիա 

Կենդանիների խրթվիլակների հանդեպ սեքսուլ ձգողականությունը կոչվում է պլյուշոֆիլիա: Այն կարող է արտահայտվել ինչպես կոնկրետ կենդանատեսակի հանդեպ, այնպես էլ տարբեր կենդանիների: Հետազոտությունները ցույց են տվել, որ պլյուշոֆիլների մեծամասնությունը տղամարդիկ են:

paraphilia07 Необычные сексуальные пристрастия

7. Դակրայֆիլիա

Պարզվում է, որ ոչ բոլոր տղամարդկանց են կանանց արցունքները վանում: Ոմանց դրանք անգամ ավելի էն գրգռում և այդ մարդիկ դակրայֆիլներն են, ովքեր հատուկ իրենց զուգընկերուհուն կարող են լացացնել, այդ թվում նաև մազոխիստական գործողություններով և դրանից մեծ սեքսուալ հաճույք ստանալ:

paraphilia08 Необычные сексуальные пристрастия

8. Ֆետիշիզմ

Շատ տղամարդիկ սեքսուալ են համարում բարձրակրունկներով աաղջիկներին և դա նորմալ է: Սակայն երբ սեքսուալ գրավչության առարկան ոչ թե բարձրակրունկներով աղջիկն է, այլ նրա կոշիկները, ապա գործ ունենք ֆետիշիզմի հետ: Ֆետիշիստների մոտ ամենատարածված «թիրախները» կոշիկներն ու ներքնաշորերն են:

paraphilia09 Необычные сексуальные пристрастия

9. Տրոյլիզմ

Սա մի երևույթ է, երբ մարդը սեքսուալ գրգռվում է նայելով այլ մարդկանց սեքսուալ խաղերին: Տրոյլիզմի դրսևորումներից է նաև խմբակային սեքսի նախասիրությունը:

paraphilia10 Необычные сексуальные пристрастия

10. Ակրտոմոֆիլիա

Հաշմանդամների նկատմամբ սեքսուալ ձգողականությունը կոչվում է ակրոտոմոֆիլիա: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ակրոտոմոֆիլներին գրավում է ոչ թե մարդը՝ որպես այդպիսին, այլ նրա մարմնի անդամահատված մասերը: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կամավոր հեռացրել են իրենց միանգամայն առողջ վերջույթները, որպեսզի բավարարեն իրենց հիվանդագին սեռական ցանկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել