Մարդ արարած դու ներվելու կարիք ունես..
Դու կարիք ունես ներելու..
Քեզ պետք է հիասթափվել.. կորցնել ատվել..
Թվում է թե դու շատ ես զգացել երջանկության համը..
Հագեցել ես?
Իսկ հիմա չես գնահատում...
Թույլ տուր բացահայտել քեզ մարդ արարած..թույլ տուր զգալ ու հասկանալ քո ամեն մի նշույլը..թույլ տուր ապրել քո մարմնում..
Ես պատրաստեմ հիասթափվելու...
Դու հիասթափության կարիք էլ ունես...
Իսկ ես... Ես կկրեմ ինձ վրա քո երջանկության հետևանքները...
Թույլ տուր փոխվել տեղերով ...
Թվում է դու այնքան ես ցավ ապրել , որ անզօր ես այլևս...
Թույլ տուր զգալ քո ցավը...
Ես երջանիկ կլինեմ..
Դու անվերջ բողոքում ես, կարծելով , որ դժբախտ ես..
Թույլ տուր քո դժբախտությունը ես կրեմ ինձ վրա...
Ես երջանիկ կդառնամ..
Դու մարդ արարած, վերձրու իմ կոչյալ երջանկությունը և տուր ինձ քո տառապանքը..Ես կրկին երջանիկ կլինեմ...Իսկ դու..իմ երջանկությունը կփոքրացնես ու կդարձնես տառապանք...
Ես խղճում եմ քեզ մարդ արարած..
Ես քեզանից դժբախտ եմ..բայց երջանիկ եմ...քանզի դու չգիտես երջանկության իմաստը..դու ձգտում ես այն ինչ աստվածային է...
Դու դժբախտ ես դարձնում քեզ.
քո աչքերում մենք երջանիկ ենք..
Մեր երջանկությունը քեզ համար այնքան փոքր է, որ քո դժբախտությունն է..
Խղճամ քեզ մարդ արարած..
Դու իսկապես դժբախտության կարիք ունես...որ հասկանաս, գնահատես..
Տուր ինձ քո դժբախտությունը և ես երջանիկ կլինեմ..
արի փոխվենք տեղերով..
ես կտամ քեզ իմ երջանկությունը..
Դու քեզ կրկին դժբախտ կզգաս..
Դու մարդ արարած.. 
Կրկին արարվելու կարիք ունես..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել