Դեպրեսյա ու ոչ միայն,,,

ISIS-ի գորողությունները բարբարոսական են: Հայ նահատակները այդտեղ էլ բախտ չունեն, 100 տարի հետո նրանք նորից խոշտանգվում են: մեր ԱԳՆ-ն շատ կոպիտ էր արձագանքել ու դա արդարացված է, իսկ Թուրքիան ձայն չի հանում, թուրքերը միշտ էլ իրենց գաղափարախոսության կողմնակիցն են եղել ու միշտ դեմ են եղել հայերին: Այնպես, որ դրանց հետ կարելի է շփվել միայն այն դեպքում, երբ պատրաստ ես հակահարվածի:

Քառյակ եռյակ բառախաղն վերջին օրերի և իհարկե երեկվա թրենդն էր: Եռյակը ասում է, որ քառյակ ֆորմատը պահպանվում է, բայց անդադար քննադատության է ենթարկում ՀՅԴ-ին(դե քառյակ ասելով երևի ՕԵԿ նկատի ունեն): ՀՅԴ-ն այսպես, ՀՅԴ-ն այնպես և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ էս աշխարհում ինչ տեղի է ունենում ու ինչ չի կարողանում անել Եռյակը դրանում ՀՅԴ-ն է մեղավոր: Ի վերջո Լևոնը Զուրաբյան գտավ իր ապոկալիպտիկ թեզերի գլխավոր մեղավորին: Նաիրան կարողացավ բացատրել իրենց անհաջողությունների պատճառը, իսկ դե Արմենն էլ Մարտիրոսյանն էլ հասկացավ, թե իրենց ով էր խանգարում պահանջաԴեր լինել ու ումից պետք է Բադասխան ուզեն:

Սուրեն Խաչատրյանն ասում է, որ Սյունեցիները կողմ են և ուզում են, որ ինքը դառնա Սյունիքի մարզպետ, իսկ Սյունեցիները դեմ են: Դե կյանքում շատ բացահայտումներ ու դեպքեր մարդիկ սկզբից երազում են տեսել, այ օրնակ Մենելևը պարբերական աղյուսակը երազում տեսավ ու իրականացրեց այն, բայց դրանք եզակի դեպքեր են ու ես չեմ կարծում, որ Սյունեցին պատրաստ է ուրիշի երազները ի կատար ածելուն:

Երեկ լուր տարածվեց, թե ՖԲ-ն վճարովի է դառնալու: Այդ ինֆորմացիայի շրջանառությունից վայրկյաններ անց, ըստ Շտապ Օգնության տվյալների կանչերը ավելացել են ու հիմնականում մարդիկ բողոքում էին սրտի ցավերից: Զանգերի մեծ հոսքի հետևանքով Շտապ Օգնության աշխատակիցների կողմից մոբիլ կերպով ստեղծվել է ինֆորմացիոն կենտրոն, որտեղ մարդկանց բացատրում էին, որ ՖԲ-ն վճարովի դառնալու լուրերը իրականության հետ որևէ աղերս չուննեն, այս հերքող լուրը լսելուց հետո մարդկանց մոտ գանգատները վերանում էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել