«Ասում են, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարծես հատուկ ստեղծված լիներ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ նրա հրաժարականից հետո տևական ժամանակ է՝ այդ պաշտոնի համար իշխանությունները իրավահաջորդին չեն գտնում:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ին ԱԱ խորհուրդ պետք չէ: Իհարկե ոչ:

Պարզվում է՝ «վերևներում» երկար մտմտալուց հետո «հայտնաբերել» են ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու: Ասում են՝ առաջիկայում այդ պաշտոնը կզբաղեցնի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել