Քիչ առաջ ՙՙԽետաֆե՚՚-ՙՙՎալենսիա՚՚ հանդիպումով, որում հյուրերը հաղթեցին 3:0 հաշվով, ավատվեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրը:
Այս հաղթանակից հետո՝ ՙՙՎալենսիան՚՚, ՙՙՍևիլիայի՚՚ հետ միասին, զբաղեցնում է երկրորդ-երրորդ հորիզոնականները՝ վաստակելով 10 միավոր:
Վերջին տուրում, հյուրընկալվելիս, հաղթել է նաև ՙՙՍևիլիան՚՚՝ ՙՙԿորդովային՚՚՝ 1:3 հաշվով: Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել թիմի հարձակվող Կառլոս Բակկան:
Մրցաշարային աղյուսակը 100%-ոց արդյունքով շարունակում է գլխավորել ՙՙԲարսելոնան՚՚, որը դարձյալ հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ է ուղարկել ՙՙԼևանտեի՚՚ դարպասը: Ընդ որում, ուշագրավ է, որ կատալոնացիներն առայժմ անառիկ են պահել սեփական դարպասը:
Գործող չեմպիոն Մադրիդի ՙՙԱտլետիկոն՚՚ սեփական հարկի տակ անսպասելի միավորներ կորցրեց՝ որ-ոքի խաղալով ՙՙՍելթայի՚՚ հետ ու հիմա 8 միավորով չորրորդ-հինգերորդ հրիզոնականներում է՝ ՙՙԳրանադայի՚՚ հետ:
Առաջնության անհաջող մեկնարկից հետո՝ իր երկրպագուներին իրապես ուրախացրեց Մադրիդի ՙՙՌեալը՚՚՝ Լա-Կորունյայում 8:2 հաշվով ջախջախելով տեղի ՙՙԴեպորտիվոյին՚՚: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ երեք, Գարետ Բեյլն ու Խավյեր Էրնանդեսն՝ երկուական գոլերի հեղինակներ: ՙՙԱրքայական ակումբը՚՚՝ վեց միավորով, զբաղեցնում է 7-ից 9-րդ հորիզոնականները:
Չորս տուրից հետո՝ ռմբարկուների միանձնյա առաջատարը Ռոնալդուն է՝ խփած 5 գնդակով:
Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրը կմեկնարկի արդեն այսօր՝ ՙՙՌեալ՚՚-ՙՙԷլչե՚՚ խաղով:
Անգլիայի առաջնության հինգերորդ տուրում առաջին միավորները կորցրեց ՙՙՉելսին՚՚՝ հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղալով ՙՙՄանչեսթեր Սիթթի՚՚ հետ: Ընդ որում, ՙՙՉելսիի՚՚ դարպասը պատասխան գնդակը խփել է նրա նախկին լեգենդ Ֆրենկ Լեմպարդը:
Այնուամենայնիվ, ՙՙՉելսին՚՚ 13 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ ՙՙՍիթին՚՚ առայժմ միայն վեցերորդն է՝ ութ միավորով:
Առաջատարին երեք միավորով զիջում են ՙՙՍաութհեմփթոնը՚՚ ու ՙՙԱսթոն Վիլլան՚՚:
Ու սա այն դեպքում, երբ Բիրմինհեմի թիմը վերջին խաղում, սեփական հարկի տակ, խոշոր հաշվով պարտվել է ՙՙԱրսենալին՚՚, որն, ի դեպ, հավաքել է 9 միավոր ու չորրորդ-հինգերորդ տեղերին է կիսում ՙՙՍուոնսի Սիթիի՚՚ հետ:
Առաջնության մեկնարկում ոչ մի կերպ չի կարգավորվում ՙՙՄանչեսթեր Սիթիի՚՚ խաղը: Այս անգամ գրանդ ակումբը հյուրընկալվել էր Լեսթերում՝ մրցելով տեղի ՙՙՍիթիի՚՚ հետ ու պարտվեց ոչ ֆուտբոլային 5:3 հաշվով՝ չնայած, որ խաղի ընթացում երկու անգամ ուներ երկու գնդակի առավելություն:
Մանչեսթերցիներն ընդամենը մեկ հաղթանակ են տարել, ունեն երկու պարտություն ու հինգ միավորով զբաղեցնում են իրենց համար անսովոր 12-ից 16-րդ հորիզոնականները:
՚՚Մանչեսթերից՚՚ ընդամենը մեկ միավոր ավել է վաստակել ու անհաջող խաղ է ցուցադրում նաև մյուս գրանտ ակումբը՝ ՙՙԼիվերպուլն՚՚, որը վերջին տուրում 3:1 հաշվով զիջել է ՙՙՎեստ Հեմին՚՚:
Հինգ տուրից հետո՝ ռմբարկուների ցուցակը յոթ գնդակով գլխավորում է ՙՙՉելսիի՚՚ հարձակվող Դիեգո Կոստան:
Անգլիայի առաջնության վեցերորդ տուրը մեկնարկում է սեպտեմբերի 27-ին. հենց այդ օրն էլ կայանալու է տուրի կենտրոնական ՙՙՉելսի՚՚-ՙՙԱստոն Վիլլա՚՚ հանդիպումը:
Իտալիայի առաջնության երրորդ տուրում կենտրոնականը՝ ՙՙՄիլան՚՚-ՙՙՅուվենթուս՚՚ հանդիպումն էր, որում հաղթանակ տարան թուրինցիները՝ 71-րդ րոպեին Կառլոս Տևեսի խփած գնդակի շնորհիվ:
ՙՙՅուվենթուսի՚՚ ֆուտբոլիստներն ինը միավոր ունեն՝ երեք խաղից հետո ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ ՙՙՌոմայի՚՚ հետ միասին:
Հռոմեացիները վերջին տուրում հաղթել են ՙՙԿալյարիին՚՚՝ 2:0 հաշվով:
Երրորդ տեղում՝ յոթ միավորով, ՙՙՎերոնայի՚՚ ֆուտբոլիստներն են, ովքեր վերջին տուրում կոտրել են ՙՙՏորինո՚՚ ակումբի դիմադրությունը:
ՙՙՄիլանն՚՚ և ՙՙՈւդինեզեն՚՚ ունեն վեցական միավոր, նրանց մեկ միավորով զիջում է ՙՙԻնտերը՚՚, որը հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել ՙՙՊալերմոյի՚՚ հետ:
Երեք տուրից հետո, ռմբարկուների ցուցակում եռիշխանություն է. երեքական գնդակ են խփել ՙՙՊարմայի՚՚ հարձակվող Անտոնիո Կասսանոն, Մաուրո Իկարդին՝ ՙՙԻնտերից՚՚, ու ՙՙՄիլանի՚՚ կիսապաշտպան Ժերեմի Մենեզը:
Այսօր ՙՙԷմպոլի՚՚-ՙՙՄիլան՚՚ հանդիպումով մեկնարկում է առաջնության չորրորդ տուրը:
Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում ՙՙԲորուսսիան՚՚ պարտվել է ՙՙՄայնցին՚՚ ու լքել է առաջատարների շարքը: Վնասվածք է ստսցել մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը՝ մի քանի շաբաթով դուրս մնալով թե ակումբից, թե մեր հավաքականից:
Մրցաշարային աղյուսակում քառիշխանություն է. ութական միավոր ունեն ՙՙՊադերբորն 07՚՚-ը, ՙՙՄայնցը՚՚, ՙՙՀոֆֆենհայմը՚՚, ՙՙԲավարիան՚՚:
Ռմբարկուների առաջատարը ՙՙՄայնի՚՚ ճապոնացի կիսապաշտպան Սինձի Օկաձակին է՝ խփած չորս գնդակով:
Այսօր մեկնարկում է նաև Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրը:
Ֆրանսիայի առաջնությունում խաղացվել է վեց տուր ու եռիշխանություն է. ՙՙՄարսելը՚՚, ՙՙԲորդոն՚՚ ու ՙՙՍենթ-Էտյենն՚՚ ուեն 13-ական միավոր:
Առաջնության ամենաարդյունավետ խաղացողն է ՙՙՄարսելի՚՚ հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը՝ խփած վեց գնդակով:
Այսօր մեկնարկում է Ֆևրանսիայի առաջնության յոթերորդ տուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել