Սև որովայնով սկավառակալեզու գորտը կորած հայտարարվեց 1996 թ.-ին։ Կես դար կորած համարվելուց հետո՝ այս շաբաթ, սկավառակալեզու գորտը նշմարվեց Իսրայելի հյուսիսում։ Այս կենդանատեսակը հանդիպել է միայն Իսրայելի Հուլա հովտում։ Կենդանատեսակը վերջին անգամ հայտնվել է մարդկանց տեսադաշտում 1950 թ.-ին։ Սև փորով սկավառակալեզու գորտը հազվագյուտ կենդանատեսաակ է։ Ընդամենը 5 սկավառակալեզքու գորտեր են հայտնաբերվել՝ 4-ը 40-ականներին ու 1-ը՝ 50-ականներին։ Իսրայելի բնության ու արգելոցների պատասխանատու մարմինը նշել է, որ այժմ այս կենդանատեսակը փրկվելու ևս մեկ շանս ունի։ Սա առաջին անգամը չէ, որ ինչ-որ կենդանատեսակ անհետանում է, իսկ ապա կրկին հայտնվում։ Գիտական աշխարհում այս «կենդանի բրածոները» կոչվում են «Lazarus taxons»։ Ահա ևս մի քանի այսպիսի օրինակներ։   

Լեռնային կուսկուս

pygmyfeature.jpg

Մինչև 1966 թ. Ավստրալիայի լեռնային կուսկուսի գոյության մասին հայտնի էր միայն նրա բրածոներից։Այդ տարի մի լեռնային կուսկուս հայտնաբերվեց Ավստրալիայի Վիկտորիա քաղաքի հանգստավայրերից մեկում։ Անշուշտ լավ է, որ հակառակ տարածված համոզման՝ այս կենդանատեսակը բնաջնջված չէ, սակայն ցավոք այն համարվում է վտանգված կենդանի և բնաջնջման եզրին է։

Ցելեկանտ

coleacanthfeature.jpg

Ցելեկանտները նախապատմական արարածներ են, որոնց երկարությունը հասնում է մոտ 2 մետրի։ Երկար ժամանակ տիրում էր այն  տեսակետը, որ նրանք բնաջնջվել են 65 մլն. տարի առաջ՚։ Այդ կարծիքը հերքվեց 1938 թ.-ին, երբ մի հարավաֆրիկյան թանգարանի հսկիչ մի ցելեկանտ հայտնաբերեց տեղի ուռկանանավերից մեկում։  

Գրասիլիդրիս

glacilidrisfeature.jpg

Այս մրջնատեսակը հեշտությամբ կարող է վրիպել մարդու աչքից։ «Գրասիլիդրիս» կոչվող մրջյունների երկարությունը հասնում է մոտավորապես 1 մմ-ի։ Երկար ժամանակ այս մրջնատեսակի միակ նմուշը սաթի մեջ մնացած գրասիլիդրիսն էր։ Ժամանակին տարածված էր այն տեսակետը, որ այս մրջնատեսակը բնաջնջվել է 15-20 մլն. տարի առաջ, սակայն 2006 թ.-ին այս մրջյունները հայտնաբերվեցին Հարավային Ամերիկայում։ Այս մրջյունի մասին շատ տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ այս տեսակին պատկանող մրջյունները գիշերային միջատներ են և արթուն են մնում մինչև ուշ գիշեր։

Վոլեմիա

wollemipinefeature.jpg

Բնաջնջված տեսակների մասին խոսելիս մարդու մտքով առաջին հերթին անցնում է կենդանական և ապա միայն բուսական աշխարհը։ Կենդանիներն ու միջատները կարող են վազել ու թաքնվել, սակայն նույնը չես ասի ծառերի մասին։ Այնուամենայնիվ, վոլեմիա  ծառի մասին մինչև 1994 թ. մարդկության հայտնի էր միայն բրածոների շնորհիվ։ 1994 թ.-ին Ավստրալիայի ազգային արգելոցում հայտնաբերվեց մի վոլեմիա։ Ներկայումս այս ծառը համարվում է խիստ  վտանգված ծառ։  Եթե Դուք մտահոգված եք այս ծառի «ճակատագրով», կարող եք գնել բույսը, որպեսզի կանխարգելեք ծառի անհետացումը։ Բույսն աճում է նաև տնային պայմաններում։

Լաոսյան ժայռային առնետ

rockrat.jpg

Այս առնետը պատկանում է բրածոյացած ընտանիքի, որն ըստ տարածված տեսության՝ անհետացել էր 11 մլն. տարի առաջ։ 2005 թ.-ին գիտնականները հայտնաբերեցին կրծողների դասին պատկանող այս կենդանուն և կարծեցին, թե դա բոլորովին նոր կենդանատեսակ է, սակայն բանից պարզվում է, որ լաոսյան ժայռային առնետը «Lazarus taxon» է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել