Արտասահմանյան մի շարք կայքեր այսօր ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, որ նոյեմբերի մեկից Facebook սոցկայքի ծառայություններից օգտվելու համար ահրաժեշտ կլինի 2,99 դոլար վճարել։ Տեղեկատվությունն ի սկզբանե տարածել էր National Report կայքը, որը հրապարակում է միմիայն հորինված  երգիծական նյութեր, սակայն որոշ կայքեր տեղեկատվությանը լուրջ էին վերաբերվել։
Կայքում մասնավորապես նշվում էր, որ Facebook-ի՝ այսուհետ վճարովի լինելու մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը՝ սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Նշենք, որ Facebook-ի պաշտոնական կայքում նշվում է, որ սոցկայքն անվճար է, և դրա ծառայություններից օգտվելու համար երբեք որևէ վճար չի պահանջվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել