Կան արժեքներ, որոնք անհնար է գերարժևորել, որոնց մասին չարժե երկար-բարակ շատախոսել, պարզապես պետք է հասկանալ և գնահատել: Կան պարտավորություններ, որոնց տակ անհարժեշտության դեպքում պետք է մակագրել անգամ արյամբ, կա ժառանգության տեսակ, որին պետք է տեր կանգնել ամեն գնով, կան երևույթներ, որոնց պետք է սիրել կյանքից առավել...… այո′, բավական է միայն անկեղծորեն ՍԻՐԵԼ:
Հարատև պայքարից հետո մեր Հայրենիքի մի փոքրիկ հատվածում վերականգնված անկախ պետականությունն ամենավեհ արժեքն է, նրա պահպանումը՝ ազնվագույն պարտավորություն, նրա փոխանցումը գալիք սերունդներին՝ անգին ժառանգություն, և այն սիրելն ամենանվիրական զգացնունքն է:
Այո′, յուրաքանչյուրիցս՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի, ավստրալահայից մինչև իջևանցի, ամենատարեց թոշակառուից մինչև Հայրենիքին առաջին բարևը հասցրած պատանի, պահանջվում է մի պարզ ու շատ հաճելի գործողություն՝ ընդամենը սիրել Անկախ Հայաստանը... 
Եվ այդ դեպքում, անկասկած, Հայրենիքի հանդեպ տածած անկեղծ սիրո դրսևորումների տրամաբանությունը կհանգեցնի բոլորիս երազած Հայաստանի կառուցմանը, իսկ այսօր՝
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել