Նա միջին տարիքի ամուսնացած մարդ էր, ով ոչ մի արտառոց բանով աչքի չէր ընկնում։ Նա ապրում էր խաղաղ ընտանեկան կյանքով, ուներ երեք երեխա, ու թվում էր, թե երջանիկ է, սակայն դա միայն թվում էր։ Կատարյալ երջանկության համար նրան ինչ-որ բան էր պակասում։ Նա դեռ ինքն էլ չգիտեր, թե կոնկրետ ինչ։ Միայն մի բան էր պարզորոշ գիւտակցում. իրեն փոփոխություններ էին անհրաժեշտ։ Մի օր նա եկավ կնոջ մոտ ու ասաց, որ կտրուկ փոփոխության կարիք է զգում։ Կինը պատկերացում անգամ չուներ, թե ինչ փոփոխության մասին էր ամուսինը խոսում։ Նրա մտքով էլ չէր անցնում, որ կարճ ժամանակ անց ամուսինն անճանաչելի է դառնալու ու ամբողջովին դաջվածքներով պատված է տուն գալու։ Կինն անակնկալի եկավ, սակայն փորձեց ըմբռնումով մոտենալ ամուսնու իմիջային կտրուկ փոփոխությանը։ Հավանաբար նա սիրում էր իր ամուսնուն ցանկացած տեսքով։ Դիտեք այս լուսանկարները և կտեսնեք, թե ինչպիսի տեսք ուներ ամուսինը մինչև կտրուկ փոփոխության մոլուցքով տարվելը և դրանից հետո։                

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել