Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» և «1984» ստեղծագործությունները գրվել են 20-րդ դարի կեսերին։ Թեպետ ֆանտաստիկ ժանրի այս գրողի կանխատեսումները ամբողջատիրական համակարգի մասին գրքերի հրատարակումից անմիջապես հետո չկատարվեցին, մեր օրերում դրանք նոր ու ոչ պակաս չարագույժ հնչողություն են ստանում։ Այս հոդվածում մենք առանձնացրել ենք 16 միտք։ Դրանց մի մասը հասարակ ճշմարտությունների վերահաստատումն են, մյուսներն էլ ասես մարգարեական կանխատեսումներ լինեն։    

 

1. Բոլոր կենդանիները հավասար են, սակայն ոմանք ավելի հավասար են, քան մյուսները։

2. Ազատությունը հնարավորությունն է ասել, որ երկու անգամ երկու հավասար է չորսի։ Եթե դա թույլատրված է, մնացած ամեն ինչը դրանից է բխում։

3. Ով կառավարուրում է անցյաը, նա էլ կառավարում է ապագան։ Ով կառավարում է ներկան, նա կառավարում է անցյալը։

4. Եթե ենթարկվում ես փոքր կաննոներին, կարելի է մեծերը խախտել։

5. Եթե Դուք ցանկանում եք տեսնել ապագայի պատկերը, պատկերացրե՛ք մարդու դեմքը շարունակ տրորող կոշիկ։  

6. Իշխանությունը միջոց չէ, այն նպատակ է։

7. Կապ չունի, թե հասարակության խոշոր զանգվածները ինչ հայացքների են հետևում և ինչ հայացքների չեն հետևում։ Նրանց կարելի է ինտելեկտուալ ազատություն տրամադրել, քանի որ նրանք զուրկ են ինտելեկտից։

8. Յուրաքանչյուր հասարակության մեջ հասարակ մարդիկ պետք է ապրեն իրերի գործող կարգին հակառակ։

9. Լավագույն գրքերը քեզ այն բաներն են հուշում, որոնք դու արդեն իսկ գիտես։

10. Ցանկացած գրող, ով կուսակցական կրծքանշան է կրում, վաղ թե ուշ ընտրության առաջ է կանգնում. կա՛մ ենթարկվել, կա՛մ սսկվել։

11. Համըդհանուր ստի ժամանակներում ճշմարտությունն ասելը ծայրահեղականություն է։  

12. Հիերարխիկ հասարակությունը հնարավոր է միայն աղքատության ու անբարեհաճության հիմքի վրա։

13. Հարկավոր է ողջ ուժով պայքարել, որպեսզի կարողանաս տեսնել համար այն, ինչ կատարվում է քթիդ տակ։  

14. Երբեք ու ոչ մի պայմանով չես ցանկանա, որպեսզի ցավն ուժեղանա։ Ցվից միայն մի բան ես ուզում. որպեսզի այն անցնի։ Աշխարհում ավելի վատ բան չկա, քան ֆիզիկական ցավը։ Ցավի առաջ հերոսներ չկան։

15. Պատերազմը միջոց է այնպիսի բաներ փշուր-փշուր անելու, քարադագաղում թաղելու և ծովային խորխորատում խորտակելու համար, որոնք կարող էին բարելավել ժողովրդի կյանքը ու դրանով իսկ ի վերջո ավելի խելամիտ դարձնել ժողովրդին։

16. Եթե դու փոքրամասնության մեջ ես կամ անգամ մեն-մենակ ես, դա դեռ չի նշանակում, որ դու խենթ ես։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել