Մարդն իր ողջ կյանքի ընթացքում կատարեագործվելու հնարավորություն ունի և, ցանկության դեպքում, յուրաքանչյուրը կարող է զարգացնել իր մտածողությունն ու ավելի խելացի դառնալ։
Եթե ուզում ես ավելի խլացի դառնալ, ամեն օր արա այս սրանք։
 1  Նոր բաներ փորձիր - Նոր կենսափորձ ապրելն ու նոր ինֆորմացիա ստանալը մեծ ազդեցություն է թողնում ուղեղի զարգացման վրա։ Երբեմն նոր  կենսափորձը, որ մենք կապրենք, կամ նոր բաները, որ կսովորենք կարող է աննշան թվալ, սակայն ժամանակի ընթցքում դու սկսելով նկատել դրանց հսկայական ազդեցությունը ինքդ կսկսես անընդմեջ նոր փորձառություններ փնտրել։
 2  Նոր վայրեր այցելիր - Անկախ նրանից նոր սրճարանում կորոշես գիրք կարդալ, աշխատանքի գնալու համար նոր ճանապարհով անցնել, թե այլ երկիր ճամփորդել, սա կարևոր նշանկություն կունենա ուղեղիդ զարգացման համար։ Սկզբում հնարավոր է դա միանգամից չնկատես։
Երբ ինչ-որ նոր սրճարնում ես, դու չես կարող սովորականի պես պատվիրել՝ այնպես որ նոր մենյուն ես ստուգում, ընտրում այնպիսի մի բան, որ դեռևս չես փորձել ու որոշում կայցնում։ 
Դե իսկ ճամփորդությունների ազդեցությունն ուղեղի զարացման վրա ավելի մեծ է։ Բանը նրանում է, որ երբ նոր անծանոթ միջավայրում ես գտնվում, նոր անսպասելի փորձություններում հայտնվում ու նոր անծանոթ լեզվով խոսացող մարդկանց լսում, ուղեղդ դրանց արձագանքելով, նոր առաջադրանքներ է փորձում լուծել, ինչի արդյունքում նաև  զարգանում։ Սովորելով ինչպես հաղթահարել լեզվական խոչնդոտները՝ ուղեղը նոր կրեատիվ լուծումներ է գտնում դրանք հաղթահարելու համար։ Նոր երաժշտություն լսելն ու նոր ուտեստներ փորձելը, օտար փողոցներով քայլելը զարգացնում է ուղեղի նոր իրավիճակներին հարմարվելու կարողությունը։
 3  Գրքեր կարդա - Գիրք կարդալն այն հիմնական միջոցն է, որով կարող ես լավացնել ուղեղի աշխատանքը։ Գիրք կարդալով կհարստացնես բառապաշարդ, խոսքի ճիշտ կառուցվածքը։ Սակայն սա ընդամենը մի փոքր մասն է այն մոգական ազդեցության, որ կարղ է թողնել գիրքը։ Անկախ նրանից, թե ինչ ժանրի գիրք կընտրես կարդալու համար՝ պատմական, գեղարվեստական, գիտական, թե պոեզիա քո առջև կբացվի իրականի ու գրականության միջև կապի մեծ պատկերը։ Այսպես դու հնարավորություն կտաս մտքիդ նոր վայրեր ճամփորդել։ Ընթերցանությամբ դու կզարգացնես երևակայությունդ՝ նոր մարդկանց, վայրերը, կենսափորձը պատկերացնելու շնորհիվ։
 4  Աշխատանքիդ նոր մոտեցում ցույց տուր - Աշխատանքային վայրն ասես կտավ լինի նոր փորձառությունների համար,  անկախ նրանից, թե ինչ տեսակ աշխատանք ես կատարում բոլորն էլ հնարավորություն են ունենում մտածողության քառակուսուց դուրս գալ ու խնդիրներին նոր կրեատիվ լուծումներ տալ։ Թարմ գաղափարներ մտածիր ու ներդրու թիմում։ Սթրեսի մեջ հայտվելու փոխարեն պարզապես նոր այլընտրանքային տարբերակներ մտածիր դրանք հաղթհարելու համար։
 5  Ինքդ քեզ մարտահրավերներ նետիր ու հաղթահարիր դրանք - Ինչպես ծանրամարտիկները իրենց մկաններն են զարգացնում, այնպես էլ յուրաքանչյուրը պետք է ամեն օր մարզի ուղեղը՝ դրա հնարավորությունների սահմանն առաջ մղելով։ ԻՆչպես Ալբերտ Էնշտեյնն էր ասում, «Երբեք չպետք է այնպիսի նպատակների հետևից գնալ, որոնք կարելի է հեշտությամբ հասել։ Պետք է զարգացնել նրբազգացությունը այն բաների հանդեպ, որոնց կարող ես հասնել միայն մեծ ջանքի շնորհիվ»։
Ուղեղը փորձությունների ենթարկելով՝ ընդլայնում ես դրա կարողությունները։ Ինքդ քեզ թերագնահատելով դու հետ ես պահում քեզ հաջողություններից։ Երբ մարդիկ սկսում են հավատալ իրենց կարողություններին հաճախ նրանք ավելի հեռուն են գնում, քան կարող էին պատկերացնել։
 6  Նկարիր - Պարտադիր չէ արվեստագետ լինես նկարչությամբ զբաղվելու համար։ Ձեռքերի ու աչքերի համակարգումը աշխատացնում է ուղեղը, լավացնում հիշողությունն ու կրեատիվությունը։ Իսկ երբ գույներ ես օգտագործում նկարչության մեջ դու սկսում ես ուշադրություն դարձնել շրջապատող աշխարհին ու մանրուքներին՝ զարգացնելով երևակայությունդ ու հիշողությունդ։
 7  Սովորեցրու և կիսվիր տեղեկատվությամբ մյուսների հետ - Անկախ նրանից սա վիրտուալ, թե իրական ձևով կիրականացվի, քո ուղեղը սովորեցնելով ու տեղեկատվությամբ կիսվելով հնարավորություն կտա սովորել թե՛ քեզ, թե՛ մյուսներին։ Թարմ դեմքերն ու նոր գաղափարները ոգեշնչում են և ուղեղի համար բարենպաստ պայմաններ ստեղծում սովորելու համար, ինչպես նաև նորարարական մտածողություն զարգացնում։
 8  Զարգացրու ֆիզիկական առողջությունդ - Ուղեղը սնուցվում է մարմնի կոմից, սա նշանակում է, որ եթե ցանկանում ես զարգացնել ուղեղի աշխատանքը, հարկավոր է նաև մտածել ֆիզիկական առողջության մասին։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առողջ սննդակարգին, ինչպես նաև զբաղվել մարմնամարզությամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարմնամարզությունը նպաստում է նաև ուղեղի բջիջների արտադրմանը։ Բացի այդ մարմնամարզության շնորհիվ օրգանիզմում արտդրվում է դոպամին, ինչի արդյունքում մարդիկ ավելի քիչ են հակված սթրեսի, ավելի կենտրոնացված են ու ավելի շատ էներգիա ունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել