Մինչև 19-րդ դարը Եվրոպայում իշխում էր սարսափազդու վայրենությունը: Մոռացեք այն ամենը, ինչ տեսել եք կինոնկարներում ու կարդացել վեպերում։ Իրականությունը շատ ավելի գորշ է, քան կարող եք պատկերացնել։ Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն մռայլ միջնադարին։ Վերածննդի ժամանակաշրջանում էլ այնքան էլ շատ առանցքային փոփոխություններ տեղի չունեցան։  Ի դեպ, որքան էլ որ ցավալի է, այդ Եվրոպայի կյանքի որոշ բացասական կողմերի համար պատասխանատու է կաթոլիկ եկեղեցին։

  

Հին աշխարհում հիգիենիկ ընթացակարգերը հիմնական հաճույքներից էին։ Բավական է հիշել միայն հայտնի հռոմեական թերմերը։ Նախքան քրիստոնեության տարածումը միայն Հռոմում ավելի քան 1000 բաղնիք էր գործում։ Հետագայում այդ բաղնիքները փակվեցին։ Այն ժամանակ մարդիկ կասկածանքով էին վերաբերվում մարմնի լոգանքին։ Շատերը մտածում էին, որ մերկությունը մեղք է, բացի այդ, մերկ լողանալուց կարելի է մրսել։  Իսկ տաք լոգանքը շատ թանկ հաճույք էր։  

Իսպանիայի թագուհի Իզաբելլա Կաստիլիանացին (XV թ. վերջ) խոստովանել է, որ իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը երկու անգամ է լողացել՝ ծնվելիս և հարսանիքի օրը։ Ֆրանսիացի արքաներից մեկի դուստրը մահացել է ոջլոտությունից։ Հռոմի Պապ Կլիմենտ V-ը մահացել է դեզենտերիայից (արնալուծ), իսկ Կլիմենտ VII–ը և թագավոր Ֆիլիպ II-ը մահացել են քոսից։ Դուքս Նորֆոլկը հրաժարվում էր լոգանք ընդունել իր կրոնական համոզմունքներից ելնելով։ Արդյունքում նրա մարմինը պատվեց թարախապալարներով։ Այդ ժամանակ նրա սպասավորները սպասեցին, մինչև նա մի լավ հարբեց, և դրանից հետո մի կերպ լողացրին նրան։    

Ռուսներին Եվրոպայում այլասերված էին համարում սոսկ նրա համար, որ վերջիններս ամիսը մեկ անգամ կամ ավելի հաճախ բաղնիք էին գնում։ Եթե ХV - ХVI դդ. հարուստ քաղաքացիները գոնե կես տարին մեկ լողանում էին, ապա ХVII – ХVIII դդ. նրանք առհասարակ դադարեցին լոգանք ընդունել։ Ճիշտ է, երբեմն նրանք ստիպված էին լինում լոգանք ընդունել, սակայն այդ քայլին գնում էին բացառապես բուժական նպատակների համար։ Լոգանքին մանրակրկիտ կերպով նախապատրաստվում էին և նախօրեին հոգնա էին դնում։ Ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս ХIV-ը ողջ կյանքի ընթացքում ընդամենը երկու անգամ է լողացել, այն էլ բժիշկների խորհրդով։ Լոգանքն այնքան սարսափեցրեց թագավորին, որ նա ուխտեց այլևս երբեք որևէ ջրային պրոցեդուրա չընդունել։  Ժամանակին մարմնի խնամքը մեղք էր համարվում։ Քրիստոնեության որոշ քարոզիչներ կոչ էին անում փալասներ կրել և չլողանալ հոգևոր մաքրության հասնելու համար։ Փնթիությունն իսկապես համատարած բնույթ էր կրում Եվրոպայում։ Փառք Աստծո, որ մենք այդ ժամանակներում չենք ծնվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել