1. Բոլորն էլ նույն բանն են ուզում, աշխարհի որ անկյունում էլ որ գտնվեն
Աշխարհի տարբեր մշակույթները մեծապես տարբերվում են իրարից, սակայն տարբեր մշակույթների պատկանող մարդիկ ունեն նաև բազմաթիվ ընդհանրություններ։ Եթե խոսես իտալացի միլիոնատերերի, բրազիլացի թափառաշրջիկների, հոլանդալցի ձկնորսների և ֆիլիպինցի ծրագրավորողների հետ նրանց իսկ լեզվով, կհամոզվես, որ բոլոր մարդիկ շատ նման են իրար առանցքային հարցերում։ Բոլորը պարզապես սեր, ապահովություն, ուրախություն և ավելի լավ ապագայի հեռանկար են ուզում։ Յուրաքանչյուրը տարբեր կերպ է փորձում հասնել այս ցանկությունների իրականացմանը, սակայն ցանկությունները հիմնականում նույնն են։
2. Չի կարելի հետաձգել երջանկությունը
Բազմաթիվ մարդիկ մտածում են, որ հենց որ ունենան իրենց երազած այս կամ այն բանը, իրենց կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Սա մոլորություն է։ Երբ հասնում ես այդքան բաղձալի նպատակիդ, հայտնվում է ինչ-որ այլ խնդիր։ Իրականացնելով տարիների երազանքդ՝ դու ուրախանում ես, սակայն այդ ուրախությունը հարատև չէ. ինչ-որ բան միշտ էլ պակասում է կյանքում։ Մենք կարող ենք սովորել գոհանալ մեր ունեցածով, ապրել ներկայով՝ միաժամանակ ձգտելով հասնել ավելիին և առաջընթաց գրանցելով։ Պետք է գնահատել ոչ միայն վերջնարդյունքը, այլև ընթացքը։ Հաճո՛ւյք ստացիր նպատակիդ իրականացման ընթացքից։
3. Պատրանքներով մի՛ ապրիր
Կան մարդիկ, ովքեր ապրում են պատրանքներով։ Նրանք կարծում են, որ մի օր կշահեն վիճակախաղով կամ կհանդիպեն իրենց արքայազնին ու հրեղեն ձիով անմոռանալի ուղևորության կմեկնեն նրա հետ, և այդ ժամանակ իրենց կյանքը կվերածվի իսկական հեքիաթի։ Երանի թե դա այդպես լիներ, սակայն սա անհավանական սցենար է։ Հեքիաթային արքայազներ չեն լինում, իսկ վիճակախաղով էլ հազարից մեկն է խոշոր գումար շահում։ Ինչպես Դոստոևսկին է ասում, պետք է կռանաս ու ինքդ վերցնես երջանկությունը։ Ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցի քեզ այն։ Ոչ ոք պարտական չէ քեզ։ Ուրիշներից կամ երջանիկ պատահականությունից սպասելիքներ մի՛ ունեցիր։ Հույսդ դիր քեզ վրա։
4. Ճակատագիր գոյություն չունի
Մարդիկ «ճակատագիր» բառն օգտագործում են իբրև իրենց սեփական անգործության արդարացում։ Հեշտ է սեփական սխալներն ընդունելու փոխարեն ասել, որ ճակատագիրն անբարեհաճ է գտնվել քո հանդեպ։ Այնինչ իրականում ճակատագիր գոյություն չունի, իսկ եթե անգամ գոյություն ունի, յուրաքանչյուր մարդ ինքն է նվաճում իր ճակատագիրը։ Յուրաքանչյուր մարդ ինքն է իր համար հաջողության հասնելու հնարավորություններ ստեղծում։ Պայմանները կարող ենլին ել բարենպաստ կամ ոչ այնքան, սակայն քեզնից շատ ավելի շատ բան է կախված, քան քեզ թվում է։
5. Շփվի՛ր տարբեր դավանանքների ու տարբեր աշխպարհայացքների տեր մարդկանց հետ
Ինչպես հայտնի ասույթում է նշվում, «Նմանը նմանին է գտնում»։ Այնուամենայնիվ, մենք ավելի շատ բան կարող ենք սովորել այն մարդկանիցից, ովքեր կտրուկ տարբերվում են մեզանից։ Եթե բոլորը միևնույն կերպ մտածեին, աշխարհը շատ տաղտկալի վայր կլիներ։ Այսպիսով, երբ հանդիպում ես դավանանքով կամ աշխարհընկալմամբ քեզնից կտրուկ տարբերվող մարդու, ավելի լավ է մերվել նրա հետ, քան փորձել փոխել նրան։ Եթե մարդ ինքը չցանկանա փոխվել, հազիվ թե որևէ մեկը կարողանա փոխել նրան։ Բացի այդ, բազմակարծությունը ավելի հետաքրքիր է դարձնում աշխարհը։ Ճանապարհորդությունների ընթացքում շփվում ես ամենատարբեր մարդկանց հետ և այդ շփումները հարուստ կենսափորձ են տալիս քեզ։ Եթե շփվես միայն այն մարդկանց հետ, ովքեր ամեն հարցում համակարծիք են քեզ հետ, դու երբեք աճ չես գրանցի։ Մինչդեռ տարբեր մարդկանց հետ շփումը նոր գիտելիքների ու սեփական աշխարհընկալումն ու համոզմունքները վերաիմաստավորելու հնարավորություն է ընձեռում։
6. Արժանավայել կյանք վարելը մարդկանց համոզելու լավագույն ձևն է
Բավակա՛ն է բանավիճել։ Արարքները խոսքերից համոզիչ են։ Հարկ չկա մարդկանց համոզել ինչ-որ բանում։ Ձեր անձնական օրինակո՛վ ցույց տվեք այն, ինչն այդպես էլ չեք կարողանում խոսքերով հասկացնել։
7. Ոչ մեկի կյանքն էլ հարթ չէ
Բոլորն էլ խնդիրներ ունեն։ Եթե նրանք լայն ժպտում են ու դեմքի խիզախ արտահայտություն ընդունում, դա դեռ չի նշանակում, որ նրանց ոչինչ չի ընկճում, և նրանց կյանքում ամեն ինչ հարթ է։ Դու տեսնում ես այն, ինչ տվյալ մարդը թույլ է տալիս քեզ տեսնել։ Դու չգիտես, թե ինչ է թաքնված նրա սրտի խորքերում։ Կողքից ամեն ինչ հեշտ է թվում, սակայն ի՞նչ իմանաս, թե ինչերի միջով են մարդիկ ստիպված եղել անցնել իրենց ներկայիս բարեկեցիկ վիճակին հասնելու համար։ Գուցե նրանք մինչ օրս էլ հանդուրժում են այնպիսի բաներ, որոնք դու երբեք չէիր հանդուրժի։ Մենք այնքան սրատես չենք, որպեսզի ներթափանցեք մարդու հոգու գաղտնի անկյունները, ուստի չարժե շտապել դատողություններ անել առանց ողջ ճշմարտությունն իմանալու։
8. Ամոթ չէ ասել «Ես չգիտեմ»
Մենք հաճախ ձևացնում ենք, թե լիովին հասկանում ենք դիմացինին, մինչդեռ մի բառ անգամ չենք հասկանում նրանց խոսքերից։ Գլուխդ տմբտմբացնելու փոխարեն պարզապես խոստովանի՛ր, որ չգիտես, թե խոսքն ինչի մասին է։
9. Ավելի շատ փողը երբեք չի լուծի քո բոլոր խնդիրները
Եթե դու ոչ անօթևան ես, ոչ էլ հացի կարոտ, հարկ չկա, որ շարունակ մտածես ավելի շատ գումար ունենալու մասին։ Կան մարդիկ, ովքեր քո ունեցած ֆինանսական միջոցների կեսի կեսն էլ չունեն, սակայն բազմաթիվվ մեծահարուստներից ավելի երջանիկ են։ Փողը կարող է ազատել որոշ խնդիրներից, սակայն ոչ բոլոր խնդիրներն են փողով լուծվում։
10. Ունեցվածքը հպատակեցնում է քեզ
Փորձի՛ր հասկանալ, թե իրականում ինչու ես ցանկանում ավելի թանկարժեք բաներ գնել։ Մենք հաճախ գնում ենք այնպիսի բաներ, որոնց կարիքն իրականում չունենք։ Նոր ու թանկարժեք իրեր գնելու ձգտումը հաճախ կպչուն միտք է դառնում ու սկսում կառավարել մարդու կյանքը։ Ունեցվածքը գրեթե երբեք էլ չի հարստացնում քո կյանքը։ Ավելորդ պերճանքը ոչ մի օգուտ չի տալիս։
Շարունակելի...