Անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանան ու ինչ հանգուցալուծում կունենան ուկրաինական իրադարձությունները, Արևմուտքը շարունակելու ա ճնշել Ռուսաստանին ու ավելի սաստկացնելու ա պատժամիջոցները, իսկ ինչ որ մի փուլից, նաև ամեն գնով փորձելու ա ներքին հեղաշրջում կազմակերպի Ռուսաստանում:

Թվում է թե վերջ, վիճակը կոճակ ա ռսների մոտ, բայց իրականում եթե ամեն ինչն այդքան պարզ լիներ, ապա Պուտինը՝ Պուտին չէր լինի, Ուկրաինան էլ առանց բոյ տված կլինեին: Հասկանալու համար ընդհանուր պատկերը ու արևմտյան պատժամիջոցների նաև դրական ազդեցությունը, պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ երեք գործոնի վրա ու դուք կտեսնեք, որ իրականում ռուսների համար դժվարը առաջիկա 1-1.5 տարին է լինելու, իսկ հետո տնտեսական սանկցիաների դերակատարությունը մոտենալու է 0-ի, իսկ այ ռուսական սանկցիաների ձեռքը կրակն է ընկնելու... չէ, ԱՄՆ-ի մրգին չեն ինչ որ սանկցիաներ, ինքը ամեն ինչ էլ ունի, ԵՎրոպան ա թքելու փայտիկին:

1. 1-1.5 տարի հետո կավարտվի «Сила Сибири» գազամուղի շինարարությունը ու Ռուսաստանը արդեն կունենա դարպաս, դեպի Արևելյան Ասիայի հսկայածավալ ու իր կողմից թույլ յուրացված էներգակիրների շուկա: Չինաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է անհամեմատ ավելի շատ գազ գնել Ռուսաստանից, քան սկզբնականում էր ասվում: Կուլուարային խոսակցություններում նշվում է 100 միլիարդ խորանարդ մետր ծավալը ու եթե Չինաստանն իրոք գնա դրան, ապա կծագի մի խնդիր. Ռուսաստանը պարզապես այդքան քազ չի արտադրում, որ կարողանա պահպանել Եվրոպային մատակարարվող գազի ծավալները, բավարարի նաև Չինաստանի պահանջները, իսկ դա նշանակում ա, որ եվրոպացիները կարան հիմիկվանից սկսեն յորղան ու դուբլյոնկա առնել, որովհետև այսքանից հետո ընտրություն կատարելով ԵՄ-ի ու Չինաստանի մեջ, Ռուսաստանը հաստատ ԵՄ-ն չի ընտրելու:

2. Տնտեսության մոբիլիզացիան, թեև առայժմ դանդաղ տեմպերով, բայց գնում է: Ռուսական խոշոր արտադրական կենտրոնները աստիճանաբար հրաժարվում են ներկրվող մասերից ու հումքից և աստիճանաբար փորձում են հենց Ռուսաստանում կազմակերպել դրանց արտադրությունն ու արդյունահանումը, իսկ սա նշանակում է նոր աշխատատեղեր ու որ ամենակարևորն է՝ այլ տնտեսություններից կախվածության կտրուկ նվազեցում և տնտեսա-արդյունաբերական ինքնաբավություն, կամ էլ գոնե դրան մոտ մի բան: Իսկ մեծ հաշվով, սա նշանակում է հումքային ասեղից ձերբազատվել:

3. Ռուսաստանը 21 տարի դադարից հետո, նորից ռազմական ներկայություն է հաստատում Արկտիկական գոտում ու իր իրավունքներն է ներկայացնում արկտիկական տարածքների և դրա հետ մեկտեղ՝ Արկտիկայում առկա ռեսուրսների հանդեպ, իսկ դա տրիլիոնավոր դոլարների հասնող հարստություն է պարոնայք: Առաջին ստորաբաժանումները արդեն վերադարձել են 1993-ին լքված բազաները ու հիմա Ռուսաստանը իր տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը ծայրագույն հյուսիսում ոչ միայն բարձր գոչոցներով ու քաղաքական պոլեմիկայով կարող է առաջ տանի, այլ ասենք օդադեսանտայինների ստորաբաժանումներով: Սա պարզապես ամպագորգոռ բաներ չեն, եթե հաաշվի առնենք, որ հատկապես Կանադայի ու Նորվեգիայի կողմից ինչ որ սպառնալիքներ ու հողորտանքներ էր լսվում:

Այնպես որ, որ խաղը ոչ միայն դեռ նոր է սկսվում, այլ նոր-նոր իր իսկական մասշտաբներն է ցույց տալիս ու այս փուլում դեռ չի կարելի անգամ խոսալ ուժերի վերջնական վերադասավորվածության մասին: Ամեն ինչ դեռ առջևում է: Դե իսկ Ուկրաինան այսպես թե աայնպես շահած դւորս չի գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել