Այսօր ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի` ՌԱՖՈՅԻ ծննդյան օրն է: Ահա Վարպետի անգերազանց գործերից մեկը` Գինու կոմբինատի մառանների կարասազարդ պատը: Ահա և մեր վերաբերմունքը այդ ճարտարապետական կոթողի նկատմամբ` գովազդային հսկայական վահանակ, որ բռնել է շենքի ճակատի կեսը, պատահականորեն տնկված դրոշ... Հապա փորձեք պարսատիկով այդ շենքի պատուհանի ապակին ջարդել, անմիջապես ահազանգողներ ու բողոքավորներ կգտվեն, իսկ հիմա կարծես թե ամեն ինչ նորմալ է. ընդամենը ցեխ են շպրտել գլուխգործոցի ճակատին...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել