Ես քո շնչառությունն եմ կարոտել..ինձ ուրիշ այլևս ոչինչ պետք չէ.. քո շնչառությունը ու մի քանի հպում իրանիս... քո տաք շնչառության նման հաճելի մի քանի հպում.. 2 համբույր էլ եմ ուզում.. ընդամենը 2- ը.. գնալիս ինձ երկու անգամ ես համբուրել.. ասացիր.. մեկը պահի որ հենց վերադառնամ հետ տաս :(:(

Ես գիտեի անձրև շատ եմ սիրում.. 
Կար ժամանակ երբ մենք ամուր գրկում էինք իրար ու վազում անձրևի վրայով.. 
մարդիկ միշտ ասում են. <<անձրևի տակ ընկանք..>> բայց մենք վրան էինք..որովհետև հաճելի էր գիտես.. 
Այդ ժամանակ միշտ երբ անձրև էր գալիս մենք խենթանում էինք..
հիշում եմ, թե ինչպես էինք փոքրիկ անձրևանոցը մեզ համար դարձրել տուն ..և գրկելեինք իրար..
դու միշտ ասում էիր, թե գրկում ես ինձ, որ չմրսեմ..
դու ինձ միշտ էիր գրկում..անգամ արևի ժամանակ..

Գիտես հիմա էլ է անձրևում.. 
Ես մրսում եմ..
01.09.2012 ......... 
Ամառը վերջանալուց հետո թեթևացած եմ ինձ զգում... 
Ամռանն էինք ծանոթացել..
Առանց քեզ ամռան կրկնողությունը անտանելի էր.. հիշողություններ..ամեն քայլափոխի ծանոթ ու քեզ հիշեցնող պատահարներ.. սարսափելի է ..

Ես կարծում էի ամենաթույլն եմ...
Քո գրկում ես միշտ շատ թույլ էի... իսկ առանց քեզ... ես աժդահա եմ դարձել... 

հիմա աշուն է..
Ու կրկին անձրևում է...
Մեր խենթ ու խելառ օրերի պես անձրևը թափվում է մարդկանց գլխին...
Իսկ մենք փաղչում էինք.. դու ինձ գրկած վազում էիր, իսկ ես բղավում... 
Հիշում եմ...
Իսկ անձրևն ավելի ուժեղ էր թափվում դեմքիս...այնքան ուժեղ, որ չէիր հասցնում համբուրել...
Հիմա անձրև է...
Ցուրտ է դրսում.. 
Գիտես այն ժամանակ էլ էր շատ ցուրտ...
Հիմա մրսում եմ...
Տաքացրու ....
Խնդրում եմ..
Ես աղոթում եմ ..

Անձրևը կամաց կամաց դադարում է... 
Ես աղոթում եմ...
Դու չես գալու.. դրա համար էլ անձրևը դադարում է, որ չմրսեմ......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել