Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսորներից Իլհան Ուզգելն ԻՇԻՊ-ի ծագման, զարգացման ու ռազմավարության վերաբերյալ տված հարցազրույցում շատ խնդիրների վերագրում է անորոշություն: Սակայն նշում, որ այդ ուժի հետևում ռազմավարական ուղղորդում կա, որն անհայտ է մնացել: Ինչպես թուրքական տեղեկատվական ու վերլուծական շրջանակներում էր շրջանառվում, այնպես էլ նա է որոշակիորեն ԻՇԻՊ-ին ներկայացնում որպես մի ուժ, որը տարօրինակ կերպով չի կռվում Սիրիայում Ասադի ուժերի դեմ, այլ հակառակը` հենց սիրիական վարչակարգի դեմ կռվող այլ խմբավորումների հետ է պայքարում: Մի որոշ ժամանակ էր, որ թուրքական շրջանակները ԻՇԻՊ-ը ներկայացնում էին որպես «ասադական» նախագիծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել