Այս տարվա` 2014-ի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումները (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել են 446,3 մլն դոլար , որից ուղղակի ներդրումները` 249,9 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Ամենամեծածավալ ներդրումնեը Հայաստանի տնտեսութան ճյուղերից կատարվել են գազամատակարարման ոլորտում` 195,7 մլն դոլար, երկրորդը հանքագործական արդյունաբերությունն է` 52,2 մլն դոլար, երրորդը` մետաղական հանքաքարի արդյունահանումը` 42,7 մլն դոլար, չորրորդը` հիմնային մետաղների արտադրությունը` 38,6 մլն դոլար, հինգերորդը` հեռահաղորդակցությունը` 36,5 մլն դոլար: Ապա գալիս են խմիչքների արտադրությունը` 19,5 մլն դոլար, շենքերի շինարարությունը` 13,6 մլն դոլար, մեծածախ առեւտուրը` 13,2 մլն դոլար, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը` 11,3 մլն դոլար: Մյուս ոլորտներում օտարեկրյա ներդրումների ծավալներն անհամեմատ փոքր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել