Մինչ բոլորը, բացի, իհարկե իշխանություններից, հայտարարում են, որ Սահմանադրական բարեփոխումները իրավամբ ժամանակվրեպ են, ավելին, դրանք մի նպատակ ունեն` ոչ թե բարեփոխել, այլ վերարատադրել այսօրվա իշխանությանը, ՀՅԴ-ն մեկ մի բան է ասում, մեկ այլ:
Ու այսպես էլ չես կարողանում վերջնականորեն հասկանալ, թե ՀՅԴ-ն, որը հանդես է գալիս որպես ընդդիմություն, իսկապե՞ս կողմ է Սահմանադրական բարեփոխումներին, թե՞ դեմ: Եթե կողմ է, ապա կողմ է գաղափարապե՞ս, թե ինչ-որ նյութական-քաղաքական դիվիդենտներ է շահում Սահմանադրական բարեփոումները պաշտպանելով: Եվ եթե իսկապես դիվիդենտներ է ակնկալում, ապա միայն նյութակա՞ն թե նաև քաղաքական: Եվ արդյոք եթե այդ խոստացված դիվիդնետները չստանա, կրկին դե՞մ կլինի Սահմանադրական բարեփոխումներին, թե արդեն ուշ է և վիճակը գցված է:
Մի խոսքով այսօր իրապես անհնար է հասկանալ թե ի՞նչ է ուզւոմ ՀՅԴ-ն. Խորհրդարանական համակա՞րգ թե մասնաբաժին իշխանությունից, որի դիմաց պատրաստ է պաշտպանել ցանկացած բարեփոխում, այդ թվում չարաբաստիկ Սահմանադրականը, որի իրական նպատակը պարզ է յուրաքանչյուրին:
Մի՞թե իշխանությունից մասնաբաժին ստանալը հիմք է սատար կանգնելու այն բարեփոխումներին, ինչը նպատակ ունի միայն հավերժացնել գործող համակարգը, որտեղից ՀՅԴ-ին նույն հաջողությամբ դուրս կմղեն այնպես, ինչպես ընդունել են: Եվ մի՞թե չի հասկանում հարյուրամյա ՀՅԴ-ն, որ իշխանության կողմից իր հետ տարվող “խաղերը” ընդամենը իրավիճակից բխող “խաղեր” են և այդ “խաղերը” անսպասելի դադարելու են, երբ այդ իրավիճակը այլևս ակտուալ չլինի:
Մի խոսքով հարցեր, հարցեր և կրկին հարցեր, որոնց պատասխանները ՀՅԴ-ն էլ թերևս չունի, բայց ապավինում է “խաղեր” առաջարկողի խղճին ու բարի կամքին: Այնինչ քաղաքականության մեջ խիղճն ու բարի կամքը որևէ դեր չունեն, ինչպես բազմիցս ցույց է տվել ժամանակը: Եվ ամենահավանական սցենարը այս բոլոր հարցերի կոնտեքստում այն է, որ արդյունքում ՀՅԴ-ն կանգնելու է կոտրած տաշտակի առջև, ինչպես շատ այլ քաղաքական ուժեր, որոնք ժամանակին ապավինեցին իշխանությունների բարի կամքին ու խղճին:
Այսքանից հետո մնում է կրկին հարցնել. ՀՅԴ-ն դեմ ըլլալո՞վ կողմ է Սահամանադրական բարեփոխումներին, թե՞ կողմ ըլլալով դեմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել