Դադարիր շարունակ պատմել, թե որտեղ ես ուսում ստացել:

Միշտ կանխիկ գումար ունեցիր մոտդ: Այդ գումարի մի մասը պահիր դիմացի գրպանիդ մեջ:

Երբեք երեք գիշեր շարունակ կեսգիշերից հետո տնից դուրս մի՛ անցկացրու... եթե իհարկե երրորդ գիշերը ինչ-որ շատ լավ բան չի սպասվում:  

Դու կզղջաս քո դաջվածքների համար:

Երբեք մի՛ ժամադրվիր քո ընկերոջ նախկին սիրեցյալի հետ:

Եթե այն, որ դու ավտոբուս ես վարում, չի դրդում քեզ ձգտել ավելիին ու բարելավել կյանքդ, ոչինչն էլ չի դրդի:

Կյանքը շատ կարճ է, որպեսզի ինքդ քո լվացքն անես:  

Երբ մատուցողը հարցնում է, դու արդեն պետք է որոշած լինես՝ ինչ ես խմելու:

Եթե քրտնում ես, անպայման ներքնաշապիկ կրիր:

Երբ մարդիկ չեն հրավիրում քեզ խնջույքի, դու չպետք է գնաս: Երբեմն դու չպետք է գնաս անգամ այն դեպքում, եթե քեզ հրավիրում են:

Մարդիկ կհոգնեն քեզնից, եթե դու շարունակ լինես հարբած ու զվարճալի մարդու կերպարանքով:

Երբ տարակուսում ես, միշտ համբուրիր աղջկան:

Դու հավանաբար քո բջջային հեռախոսը չափից ավելի հաճախ ես օգտագործում և սխալ պահերին:

Գնի՛ր թանկարժեք ակնոց: Կանայք արտաքինից դատելով են առաջին տպավորություն կազմում: Տեսնելով քո վրա թանկարժեք ակնոց՝ նրանք կարծում են, որ դու գնահատում ես գեղեցիկ իրերը և բավականաչափ պատասխանտվություն ունես, որպեսզի չկորցնես դրանք:

Ամեն առավոտ նախքան լոգանք ընդունելը 50 հրում կատարիր և 50 անգամ կիսանստի՛ր:

Գոնե շաբաթը մեկ անգամ հանգստյան օրերին ճաշի՛ր ընկերներիդ հետ:

Այնպես պահի՛ր քեզ, ասես արդեն եղել ես այս կամ այն վայրում: Կարևոր չէ՝ դա կլինի Աշխարհի գավաթի առաջնությունը, թե ինչ-որ մեկի մասնավոր ինքնաթիռը:

Ճաշի հետ ըմպած մեկ կամ երկու բաժակ գինին չի վնասի քո առողջությունը:

Սովորի՛ր ձուկ որսալ:

Ոչ մի ինքնանկար: Ձգտի՛ր լուսանկարվելուն արժանի պահերն ապրել գեղեցիկ կանանց ընկերակցությամբ:  

Միշտ էլ ավելի վեր բարձրանալու տեղ կա: Պարզապես գո՛հ եղիր՝ իմանալով, որ դու շատերից ավելի լավ ու ապահով վիճակում ես գտնվում:

Դու շատ ավելին կարող ես ստանալ, եթե խմիչք գնողը հենց դու ես:

Ֆրիի փոխարեն աղցա՛ն խնդրիր:

Կտրոնը մի՛ կիսիր:

Առանց ընկերակցության մնացած գեղեցիկ կանայք ցանկանում են, որպեսզի դու զրուցես իրենց հետ:

Ինքնաբո՛ւխ եղիր:

Հավանական է, որ կռիվների մեջ խոցվես ու վնասվածքներ ստանաս:

Էլեկտրական ածելի մի՛ օգտագործիր:

Աղանդերները կանանց համար են: Պատվիրի՛ր աղանդեր և ձևացրու՛, որ դեմ չես, որ նա քո բաժինն էլ ուտի:

Մինչև 30 տարեկան դառնալը սմո՛կինգ գնիր: Աշխատի՛ր մնալ նույն չափսին:

Պետք չէ միաժամանակ մի քանի ընկերուհի պահել:

#Վերջտուրհաշթեգերին

Քո փողկապները պետք է խնամքով դրվեն փողկապների համար նախատեսված դարակի մեջ:

Խնջույքներ անցկացրու, սակայն հաջորդ օրն ինքնուրույն տարածքը մաքրելու փոխարեն հանձնարարի՛ր դա ինչ-որ մեկին:   

Համեմատվի՛ր միայն քո նախկին եսի հետ:

Ավելի շատ լուսանկարներ նկարի՛ր ֆոտոխցիկով:

Բարկացած մնալով՝ դու վատնում ես քո էներգիան:

Միշտ ինչ-որ խմիչք բեր հետդ խնջույքներին:

Մի՛ օգտագործիր «փակում» բառը և մի՛ ակնկալիր դա իրական կյանքում:

Եթե դու ավելի իմաստուն ես, քան գեղեցիկ, խուսափի՛ր աղմկոտ ակումբներից:

Հանդիպի՛ր այնպիսի կանանց հետ, ովքեր դուրս են քո սոցիալական դասից: Դու կզարմանաս նրանց հետ շփումից:

Դու չես կարող սիրավեպ ունենալ վիսկիի հետ, որովհետև վիսկին անպատասխան կթողնի քո սերը:

Եթե դու հավատում ես էվոլյուցիային, դու պետք է որոշակի պատկերացում ունենաս այն մասին, թե ինչպես է այն գործում:

Ոչ ոքի հոգը չէ, թե արդյոք դու նեղացած ես: Ուստի վե՛րջ տուր:

Երբեք հետ մի՛ ընդունիր քո նախկին սիրեցյալին: Նա փորձում էր ավելի լավ դասավորել իր կյանքն առանց քեզ, և քանի որ դա նրա մոտ չստացվեց, նա զուտ փորձում է հարմարվել քեզ հետ:  

Դրսում միայնակ ճաշելը կարող է հիանալի լինել: Գտի՛ր մի տեղ, որտեղ կարող ես միայնակ նստել բարում:

Ավելի շատ ընթերցիր: Դա քեզ թույլ է տալիս փոխառել ուրիշի ուղեղը և ավելի հետաքրքիր զրուցակից է դարձնում քեզ: Միայն թե պետք չէ խոսակցությունն սկսել «Ո՞ր գրողի ստեղծագործությունն ես դու կարդում» բառերով:  

Խաղամոլությամբ մի՛ տարվիր, եթե 100 դոլարի կորուստը թանկ է նստելու վրադ:

Հիշի՛ր, որ կաննոները հիմարների հնազանդության և իմաստունների առաջնորդության համար են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել