Ուզում եմ համեմատություն անցկացնել ,,զարգացող,, Վրաստանի, ,,զարգացող,, թուքիայի գյուղերի և ,,չզարգացող,, Հայաստանի գյուղերի միջև:Հենց կոնկրետ մեր գյուղի հետ եմ ուզում համեմատել:Մեր գյուղը մայրաքաղաք Երևանից գտնվում է 135 կմ հեռավորության վրա:Զեմո գյուղը Վրաստանում մայրքաղաքից հեռու է 115 կմ:Մեր գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց,ընդ որում մեկը երկու հերթափոխով,գործում է մշակույթի տուն,կա գրադարան,գյուղում կա երկու ատամնաբուժարան,մեկ բուժամբուլատորիա,երկու դեղատուն,սննդի խանութներ,հագուստի խանութներ,շինանյութի խանութներ,ավտոլվացման կետեր,ռետորան,հարսանյաց սրահ,հացի փուռ ,կառույցվում է մանկապարտեզ,:Գյուղը հարյուր տոկոսով գազաֆիկացված է,ունի 24 ժամյա ջրամատակարարում,միջհամայնքային և ներհամայնքային մի քանի գլխավոր փողոցներ ասֆալտապատված է,գործում է փողոցների գիշերային լուսավորման ցանց:Զեմոն,որը ունի նույնքան բնակիչ որքան մեր գյուղը, գազաֆիկացված չէ,իսպառ բացակայում ասֆալտ կոչվածը,գործում է մեկ դպրոց,չունի բուժկետ,մանկապարտեզ,դեղատուն,ունի երկու-երեք վագոն-խանութ,առևտուրը հիմնականում կատարվում է ապրանք ապրանքի դիմաց նախնադարյան սկզբունքով,ջրամատակարարումը անկանոն է և հակահիգենիկ,խորհրդային տարիներից մնացած խողովակներով:Իսկ Այժմ թուրքական նմանատիպ մի գյուղի՝ Մելիքշահի մասին,որը Անկարայից հեռու է 36 կմ և ունի մոտավոր այնքան բնակչություն,որքան մեր գյուղը:Այսպես. գյուղում չկա սննդի խանութ,գյուղի դպրոցը տարրական է ,գազ ընդհանրապես չկա,ասֆալտապատ է միջհամայնքային ճանապարհը,չկա բուժկետ,մանկապարտեզ:Գյուղի մի քանի թաղամասեր են,որ ունեն ջրամատակարարում,այն էլ անկանոն:Մնացած բոլորը օգտվում են ընդհանուր աղբյուրներից:
Ահա ոչ ամբողջական գյուղական պատկերը մեր ,,զարգացող,, ու ,,զարգացած,, հարևան երկրների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել