Իմաստուն խորհուրդների ծարա՞վ եք: Ցանկանո՞ւմ եք մի քանի դյուրամարս կանոններ իմանալ, որոնցով կառաջնորդվեք Ձեր կյանքում: Այդ դեպքում Դուք ճիշտ հասցեով եք եկել:

1. Եթե Դուք միշտ հավատում եք, որ սենյակի ամենախելացի տղան եք, Դուք երբեք ոչինչ չեք սովորի:

2. Փորձեք հասկանալ, թե ինչպես կարող եք որևէ արժեքավոր բան անել հետապոկալիպսյան հասարակության մեջ:

3. Սովորե՛ք սրտանոթային վերակենդանացում, կարդացե՛ք Հեյնլիչ ու սովորե՛ք, թե ինչպես կարելի է առաջին բուժօգնություն ցույց տալ:

4. Գումա՛ր խնայեք: Նեղ օրերը կարող են անսպասելիորեն վրա հասնել:

5. Ծախսե՛ք գումարի որոշակի մասը: Ժլատությունը հարիր չէ իսկական տղամարդուն:

6. Եղեք առատաձեռն ու պատրաստակամ ընդունել քննադատությունը... հատկապես անկողնում:

7. Ձեր կինը/ընկերուհին Ձեր մայրը չէ:

8. Բարձր աշխատանքային էթիկան որոշ դեպքերում խելքի լավ փոխարինիչ է:

9. Թույլ մի՛ տվեք Ձեր ընկերներին անհետանալ Ձեր կյանքից, քանի որ նրանք այդպես էլ կանեն, եթե Դուք թույլ տաք:

10. Ժամանակը ամենաարժեքավոր բաներից մեկն է: Շատ մի՛ վատնեք այն:  

 11. Եթե Դուք երջանիկ չեք, դադարեք զբաղվել նրանով, ինչով հիմա եք զբաղվում և մեկ այլ բան արեք: Հենց հիմա:

12. Ձեր լոգարանը մաքո՛ւր պահեք և Ձեր անկողինը՝ հարդարված, եթե ցանկանում եք կիսել այն կնոջ հետ:

13. Ձախողումն անտանելի է, սակայն դա ոչինչ չանելուց գերադասելի է:

14. Միշտ վստա՛հ եղեք, սակայն երբեք գոռոզ մի՛ եղեք:

15. Հիշե՛ք մարդկանց անունները:  

16. Անպիտան մի՛ եղեք:

17. Զգուշորեն ու մանրակրկտորեն ընտրեք Ձեր դերային մոդելները:

18. Լավ մարզավիճակում պահեք Ձեր միտքը: Խաչբառե՛ր լուծեք, բանաստեղծություննե՛ր անգիր արեք: Մի խոսքով, միտքը մարզող վարժություննե՛ր կատարեք:

19. Եթե փող աշխատելը Ձեր կյանքի միակ նպատակն է, Դուք երբ եք երջանիկ չեք լինի, քանի որ Դուք երբեք բավակնաչափ փող չեք ունենա:  

20. Տղամարդու համար շատ կարևոր է ունենալ վերանորոգման գործիքների արկղ և իմանալ, թե ինչպես օգտվել արկղի մեջ գտնվող պարագաներից:  

50 Things Every Man Should Realize 50 Things Every Man Should Realize

21. Լավ պատմությունը պետք է լավ էլ պատմել: Եթե Դուք հետաքրքիր պատմություններով չեք կարողանում գրավել մարդկանց ուշադրությունը, Դուք սովորելու շատ բան ունեք:

22. Ձեզ մի՛ կոտորեք՝ մտածելով, թե ուրիշներն ինչ կարծիք ունեն Ձեր մասին:

23. Որակը միշտ էլ հաղթում է քանակին:  

24. Ամեն օր առնվազն 50 հրում կատարեք:

25. Ջենտլմենները վերացող տեսակ են: Ջենտլմե՛ն եղեք և աչքի կընկնեք մյուսների ֆոնին:

26. Մի՛ քնեք այնպիսի մեկի հետ, որի համար հաջորդ օրը չէիք ցանկանա նախաճաշ գնել:

27. Մի՛ ասեք նրան, որ կզանգեք, եթե իրականում չեք պատրաստվում զանգել նրան: Դա տղամարդուն վայել չէ:

28. Ամենօրյա հաճոյախոսության շնորհիվ շատ բանի կարելի է հասնել:

29. Դուք չեք կարող փոխել անցյալը, ուստի մի՛ կառչեք դրանից:

30. Նախապատրաստվե՛ք ապագային, սակայն ապրե՛ք ներկայում:

31. Տխուր է, եթե սա ամենաերկար բանն է, որ կարդացել եք ողջ շաբաթվա ընթացքում: Գոնե ժամանակ առ ժամանկ գիրք կարդացեք զարգանալու և շրջապատում հիմար չերևալու համար:

32. Ազնի՛վ եղեք Ձեր բոլոր հարաբերություններում: Ստախոսները «քաշվում» են:

33. Սովորե՛ք անվադող փոխել ու պատրաստակամորեն օգնե՛ք ցանկացած մարդու, ով չի կարող ինքնուրույն  անել դա:

34. Բոլորը չէ, որ հետաքրքրված են Ձեր կրոնական պատկանելությամբ: Ուստի մոլեռանդ քրիստոնյա լինեք, թե անդրդվելի աթեիստ, մի՛ պարտադրեք Ձեր կրոնական հայացքները մյուսներին:

35. Մի քանի տարին մեկ վերագնահատեք Ձեր նպատակները: Ակնկալիքներն ու ցանկությունները կյանքից հաճախ են փոխվում:

36. Դադարե՛ք շարունակ զղջալ եղածի համար: Միայն զղջալով ոչնչի չեք հասնի:  

37. Տիրապետե՛ք էմոցիաներին, սակայն ժամանակ առ ժամանակ թո՛ւյլ տվեք ինքներդ Ձեզ էմոցիոնալ լինել:  

38. Կամուրջներ այրելը ամանահիմար բաներից մեկն է, որ կարող եք անել:

39. Վստահե՛ք Ձեր ներքին ձայնին, անգամ եթե այն անցյալում սխալ է դուրս եկել:

40. Հանգստացե՛ք, ինչ էլ որ լինի, չարժե սրտիդ շատ մոտ ընդունել դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել