Կան մարդիկ, ովքեր չեն ուզում մեծանալ, ոմանք էլ պարզապես չեն կարողանում: Ինչ խոսք, հասուն մարդ լինելը հեշտ բան չէ: Դրա համար ամենաքիչը 20 տարի է պահանջվում, երբեմն էլ` մի ողջ կյանք: Հաճախ այնպես է պատահում, որ մարդ ակամայից է հասունանում կամ էլ հասուն ծնվում է: Իսկ ինչպե՞ս իմանալ, թե արդյոք դու արդեն հասուն մարդ ես կամ գոնե հասուն մարդ դառնալու ճանապարհին ես: Պարզապես ընթերցի՛ր այս հոդվածը, և եթե համապատասխանում ես կետերի մեծ մասին, ուրեմն հանգիստ կարող ես հասուն համարել քեզ:

1. Դու սակարկում ես խանութներում

when-i-go-through-the-aisles

Առաջ դու վազում էիր ամենաթանկ ապրանքի հետևից: Դու կամաչեիր կրել անհայտ բրենդի հագուստ: Դու չափից ավելի շատ ուշադրություն էիր դարձնում գնապիտակին: Չգիտես ինչու համոզված էիր, որ եթե ապրանքը համեմատաբար մատչելի է, ուրեմն այն մի թերություն ունի: Անգամ եթե չունի էլ, էժանագին ապրանքով ինչպե՞ս գլուխ գովել ընկերական շրջապատում: Այդպես հանկարծ հետ կմնաս գլամուրային մրցավազքից: Հարևան Գագոն ո՞վ է, որ  «Lamborghini» վարի, իսկ դու հասարակ «BMW»: Նախկինում դու ավելի շատ փորձում էիր ուրիշներին զարմացնել քո ունեցածով, իսկ հիմա ավելի շատ մտածում ես քո սեփական հարմարավետության մասին: Դու սկսել ես ապրանքը գնելուց առաջ նայել նայել ոչ միայն բրենդին, այլև գնապիտակին, հարկ եղած դեպքում էլ սակարկել: Խնայված 10 դոլարն անգամ որոշակի բավարարվածության զգացում է առաջացնում:

2. Դու արդեն գիտես, թե որքան գումար կա քո դրամապանակում

tumblr_mzwuokqVGe1qbmmu7o1_500

Նախկինում դու անգամ քո դրամապանակի տեղը չգիտեիր: Թե՛ քո գլխում, թե՛ քո սենյակում այնպիսի խառնաշփոթ էր տիրում, որ որևէ բան իր տեղում չէր: Դու չէիր էլ հասկանում, թե ինչպես ու ինչի վրա էր ծախսվում գումարդ: Դու չէիր կարողանում առաջին անհրաժեշտության գնումները տարբերել երկրորոդական գնումներից: Այդ իսկ պատճառով ֆինանսական խնդիրները քեզնից անպակաս էին, և դու ստիպված էիր շարունակ հույսդ դնել ծնողներիդ խնայողությունների կամ այս կամ այն ընկերոջ կողմից պարտքով տրված գումարի վրա: Հիմա դու սկսել ես ծանրութեթև անել ինչ-որ բան գնելուց առաջ: Ծնողներդ հաճելիորեն զարմանում են՝ տեսնելով, որ դու այլևս գումար չես վերցնում իրենցից:

3. Դու անհամբեր սպասում ես, թե երբ պետք է գա քնելու ժամը

tumblr_m3jk05ZQr51qf5smno1_400

Որոշ ժամանակ առաջ քեզ համար «քնելու ժամ» հասկացողություն գոյություն չուներ: Դու մինչև ուշ գիշեր, երբեմն էլ մինչև լուսաբաց թրև էիր գալիս այս ու այն կողմ: Հիմա դու գիտակցում ես, որ առավոտյան գործերը չեն կարող սպասել, ուստի առավոտյան քնած մնալը բացառված է: Դու շատ ես աշխատում ու հետևաբար հոգնում ես օրվա ընթացքում, իսկ գիշերային քունն ուժերդ վերականգնելու լավագույն եղանակն է:

4. Դու չես ուշանում ժամադրություններից

http://img2-3.timeinc.net/ew/i/2012/11/27/downton-abbey.jpg

Ժամանակին դու ում հետ ասես չէիր ժամադրվում: Քանի որ քո գլխում ամեն ինչ խառնված էր, դու ստույգ չէիր էլ հիշում՝ ում հետ երբ ես ժամադրվել: Դու պարզապես ժամանակ էիր անցկացնում մարդկանց հետ և թեթև էիր նայում կյանքին: Այդ մարդիկ քեզ համար այնքան էլ կարևոր չէին: Դու չէիր նախապատրաստվում նրանց հետ հանդիպմանը, փույթ չէր, եթե անգամ ուշանայիր կամ առհասարակ չներկայանայիր հանդիպման: Հիմա դու զտումներ ես կատարել քո շրջապատում և հանդիպում ես միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես թանկ ու կարևոր են քեզ համար:

Ինչ վերաբերում է գործնական շփումներին, այստեղ ևս դու պարտաճանաչ կերպով ներկայանում ես նշանակված հանդիպմանը՝ գիտակցելով, որ պաշտոնիդ բարձրացումը ու առհասարակ մասնագիտական առաջընթացդ կախված են նրանից, թե ինչպես կպատրաստվես այդ հանդիպմանը և ինչպես կդրսևորես քեզ դրա ընթաացքում:

5. Դու գիտես ինչպես մերժել մարդկանց  

Anna-Kendrick-No-Reaction-Gif-In-Pitch-Perfect

Կյանքում հաճախ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես լինում մերժել դիմացինիդ խն դրանքը կամ հրավերը: Եթե նախկինում դա խնդիր էր քեզ համար, հիմա արդեն դու լավ գիտես, թե ինչ անել նմանատիպ իրավիճակներում: Քեզ կարող են հրավիրել ինչ-որ երեկույթի մի այնպիսի շրջանում, երբ դու մինչև կոկորդդ կուշտ ես խնջույքներից կամ գերծանրաբեռնված ես գործերով: Քեզ կարող են խնդրել հավելյալ աշխատանք կատարել աշխատավայրում կամ այնպիսի առաջադրանք տալ, որի կատարումը քո ուժերից վեր է և քո պարտականությունների շրջանակից դուրս: Հիմա դու գիտես, թե ինչպես և որ դեպքերում մերժել մարդկանց: Դու կարողանում ես մերժել դիվանագիտորեն՝ առանց «ոչ» ասելու:

6. Դու չես վախենում խոստովանել ու շտկել սեփական սխալներդ

http://www.plrtitan.com/wp-content/uploads/2012/09/self-improvement-plr-articles1.jpg

Եթե ինչ-որ մեկը թեկուզ պատահմամբ մատնացույց աներ քո սխալին, դու անձնական հաշվեհարդար կտեսնեիր նրա հետ: Դու անգամ կառուցողական քննադատությունն էիր թշնամաբար ընդունում: Ներկայումս ամեն ինչ այլ է: Դու ուրիշներին հերթ չես տալիս, որպեսզի նկատեն քո սխալները: Դու ինքդ էլ պարզ տեսնում ես, թե ինչ սխալբեր ես թույլ տալիս, վերլուծում ես սխալներիդ ամենախորքային պատճառներն ու ձգտում վերացնել դրանք: Դու շարունակ ձգտում ես ինքնակատարելագործման: Չլինի՞ թե սկսում ես հասունանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել