Աշխարհի ամենաթանկարժեք ընթրիքը արել է միլիարդատեր Ռոման Աբրամովիչը՝ Դարյա Ժուկովայի, իր որդի Արդկադու և երեք գործընկերների հետ: Նրանք այցելել էին Նյու Յորքի Nello’s ռեստորան, որպեսզի «մի կտոր հաց ուտեն»:

«Հենց սկզբից պարզ էր, որ հյուրերի համար առաջնային էր մատուցվող ուտելիքի և խմիչքների որակն ու կատարելությունը, այլ ոչ թե գինը», - հետագայում պատմել է ռեստորանի սեփականատեր Նելլո Բալանը: Աբրամովիչը սկսեց իր ընթրիքը սպիտակ տրյուֆելներից պատրաստված կապաչչոյից, ինչից հետո պատվիրեց հորթի միս՝ միլանական ձևով և իրտալական տալյատելլե պաստան, ինչպես նաև իր սիրելի պարմեզան պանիրը:

Դեսերտի համար Աբրամովիչը պատվիրեց նրբագեղ տիրամիսու, բայց դրա մի փոքր մասը կերավ միայն: Միլարդատերն այս ամենը խմում էր շամպայնով: Մնացած բոլորը ծովուտեստներ էին պատվիրել, պաստա և թանկարժեք գինիներ: «Արտաքնապես նրանք ոչնչով չէին տարբերվում նյույորքյան այլ զբոսաշրջիկներից»,- պատմել է ռեստորանի անձնակազմը: 

Աշխարհի ամենաթանկարժեք ընթրիքն իր մեջ ներառել է 2 շիշ Chateau Petrus, 3 շիշ La Tache Romanee Conti pinot noir և 2 1.5 լիտրանոց Cristal rose շամպայն, որոնցից յուրաքանչյուրի գինը 5000 դոլար է կազմում: Արդյունքում, միայն գինիների համար վճարվել է 35000 դոլար, չնայած, որ Դարյա Ժուկովան, ով հղի էր այդ պահին, խմում էր բացառապես հանքային ջուր (շիշը՝ 16 դոլար):

«Աբրամովիչը ամենևին էլ չզարմացավ, տեսնելով, թե ինչ հաշիվ է կազմել իրենց ընթրիքը, միայն հետաքրքրվեց, թե արդյո՞ք դրա մեջ ներառված է նաև սպասարկումը: Հարևան սեղանին էլ նստած զույգն էլ կարծեց, թե Աբրամովիչենք վիճակախաղում են խոշոր գումար հաղթել և դա են տոնում», - պատմում է մատուցողը: 

Ռեստորանի սեփականատերը Աբրամովիչին նվիրեց ֆուտբոլի գնդակ՝ որպես հատուկ հյուրի և առաջարկեց նրան գնել  New York Yankees բեյսբոլի թիմը, ինչին Աբրամովիչը մերժեց՝ ասելով «Ոչ, շնորհակալ եմ, ես արդեն բավական խնդիրներ ունեմ Chelsea-ի հետ»:

Արդյունքում, 1 ժամ և 18 րոպե տևած ամենաթանկ ընթրիքի ընդհանուր հաշիվը կազմեց 47.221.09 դոլար: Այս գումարի մեջ էր մտնում նաև 20 տոկոս սպասարկման վարձը, բայց ռուսասդտանցի մեծահարուստները իրենց կողմից «կլորացրեցին» գումարը՝ մատուցողներին հավելյալ գումար տալով ու վերջնական թիմը կազմեց 52.000 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել