Աշուն է Գալու ամառը չի գնալու...

Երեկ կրկին խոսում էին թեժ աշունից ու մեր ընդդիմադիրների թեժ աշունը միայն +35 աստիճանով է արտահայտվում: Փաստորեն մեր ընդդիմադիրները օդերևութաբաններից լավ են աշխատում: Դեռ ամռան սկզբիչն թեժ, շոգ աշուն էին խոստանում և «ՎՈՒԱԼԱ»: Քառյակենք կարող են պայքարել օդերևութաբանների դեմ ու իրանք զբաղվեն գուշակություններով: Լևոնն էլ Զուրաբյան եղանակի ռեժիմների մասին կխոսա սիրտը տեղը կընկնի:

Աշխարհն աշխարհով Սյունքի ստրոգրությունները Սյունիքի ստորագրություններով ՕԵԿ-ը իրա շինարարությամբ: Չի կարում էլի Արթուր Բաղդասարյանը Սուրիկ Խաչատրյանից Օրինակ վերցնի: Գնա մի քանի հազար հատ ստորագրություն հավաքի ու ասի որ խոսքի Արթիկի բնակիչները համաձայն են, որ ես ստեղ կառուցապատեմ: Սաղ պետքա սովորացնեմ չե՞մ հասկանում:

Մեծ Բրիտանյան որն անի՞՝ Շոտլանդիան պահի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանի, թե՞ ԻՍԻՍ-ի դիրքերին հարվածի: Երեկ էլ Բեքեմը խնդրում էր Շոտլանդացիներին, որ վերջիններս դեմ քվեարկեն անկախանալուն, բայց ես շոտլանդացիների մասին որքան կարդացել ու լսել եմ այդ մարդիկ ազատատենչ են ու ամենայն հավանականությամբ ռեֆերենդումը կկայանա ու Շոտլանդացին կանկախանա:

Երեկ Հրանտ Դինքի ծննդյան տարեդարձն էր: Ավել բան չեմ ասի, այլ կասեմ Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել