Գվատեմալայում սկսվել է գերեզմանոցների «մաքրման» աշխատանքները: Աշխատակիցները քիթն ու բերանը դիմակով ծածկած բացում են գերեզմաններն ու հանում մահացած մարդկանց մումիֆիկացված դիակները, քանի որ նրանց հարազատներն այլևս չեն կարողանում վճարել գերեզմանում իրենց մահացած հարազատների դիակների տեղերի համար` փոխարենը տեղ ազատելով վճարել կարողացող հաճախորդների համար:
Այն դիակները, որոնց համար հարազատները պատասխանատվություն չեն կրում, պլաստիկ տոպրակների մեջ են դրվում ու տեղափոխվում դիերի ընդհանուր գերեզմանոց:
Գերեզմանները «մաքրող» աշխատակիցների գործը ոչնչով չի տարբերվում սովոորական շինարարարկան հրապարակում աշխատող բանվորների աշխատանքից. նրանք վերցնում են դիերն ու դրանք տեղափոխում, ինչպես կտեղափոխեյին սովորական շինարարական աղբը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել