Ճապոնիան ցանկանում է վերջ դնել միջուկային էներգիայից ունեցած կախվածությանը: Այդ ցանկությունն իրագործելու տարբերակներից մեկը լողացող արևային կղզիների ստեղծումն է: Անցյալ տարի բացվել է 70մվտ արևային կղզի, ինչպես նաև հայտարարվել երկու լրացուցիչ արևային կայանների բացման մասին:

Թեպետ Ճապոնիայի տարածքը բավականին ծանրաբեռնված է, ուստի նաև թանկ, ծովի մեծ մասն օգտագործված չէ: Ուստի բավականին տրամաբանական կլինի այս տարածքն օգտագործել լողացող էներգակայանների համար: Ճապոնիայի 2 ընկերություններ վերջերս հայտարարել են, որ սկսելու են երկու խոշոր արևային էներգակզիներ կառուցել, որոնք լողալու են ջրամբարներում:

Սմարթֆոններ արտադրող «Kyocera» ընկերությունը կառուցել է «Kagoshima Nanatsujima» մեգաարևային էներգակայանը: Սա երկրի խոշորագույն էներգակայանն է (70 մվտ): Այն բացվել է 2013 թ.-ի վերջերին ու լողում է հարավային Ճապոնիայի ծովերից մեկում: Այն երկու նոր արևային կղզիները, որոնք կառուցվելու են «Kyocera»-ի ու նրա կոմերցիոն գործընկերների կողմից, կազմելու են 30 2-մեգավատտանոց կայանների ցանց՝ արևային ուժին ավելացնելով ևս 60 մվտ: Այս քայլին դիմել են այն  պատճառով, որ Ճապոնիան ցանկանում է 2011 թ.-ի Ֆուկուշիմայի աղետից հետո առաջ շարժվել և բավարարել իր 127-միլիոնանոց բնակչության էներգետիկ պահանջները՝ առանց հույս դնելու միջուկային էներգիայի վրա:  

Թերահավատություն միջուկային էներգիայի հանդեպ

Պատահարից առաջ երկրի էներգիայի մոտավորապես 30 %-ն ստացվում էր միջուկային աղբյուրներից: Ծրագրվում էր այս թիվը հասցնել 40 %-ի: Սակայն Ֆուկուշիման կոտրեց հասարակության վստահությունը միջուկային էներգիայի հանդեպ, ուստի Ճապոնիան ներկայումս այլընտրանքներ է որոնում: Արևային էներգիան ակնհայտ լուծում է այն ազգերի համար, որոնք այնքան էլ հարուստ ռեսուրսներ չունեն իրենց ձեռքի տակ: Այն մաքուր է, մատչելի, չունի սահմանափակումներ՝ կապված նրա հետ, թե որտեղ այն կարող է օգտագործվել և կարող է լրացնել էներգիայի պակասորդը:

Արևային գիտնականները սիրում են ընդգծել, որ յուրաքանչյուր 40 րոպեն մեկ Երկրի վրա բավականաչափ արևի լույս է ընկնում մեկ տարի շարունակ մոլորակն էներգիայով ապահովելու համար: Այլ կերպ ասած՝ եթե Սահարա անապատի մի մասն արևային վահանակներով ծածկեինք, մենք շատ ավելի շատ էներգիայով կզինեինք աշխարհը:   Համապատասխան տեխնոլոգիան արդեն գոյություն ունի: Այսպիսով բավականաչափ արևային էներգիա արտադրելը հիմնականում կապված է տարածքի հետ:  Այնպիսի երկրների համար, որոնցում բնակչությունը ցրված է (օրինակ՝ Ամերիկա), սա խնդիր չէ: Ամերիկայով մեկ արդեն իսկ մեծաթիվ արևային գործարաններ են տեղադրվել:  

Ճապոնիայի համար արևային կայաններ տեղադրելու լավագույն վայրը այսպես կոչված «օֆշորն» է: Ճապոնիայում ազատ տարածությունը սահմանափակ է: Այդ իսկ պատճառով ավելի հնարամիտ լուծումներ են պահանջվում: Սահմանափակ տարածքն այն հիմնական պատճառն է, որ արևային կայանները ափամերձ վայրերում են տեղադրվում: Թեպետ այստեղի ցամաքային տարածքը խիստ ծանրաբեռնված է, հետևաբար նաև թանկ, ծովը հիմնականում օգտագործված չէ: Վահանակներն այնպես են կառուցված, որպեսզի դրանք ջրակայուն լինեն: Ճապոնիայում արդեն իսկ կառուցվել են մի շարք արևային գործարաններ: Դրանց թվին է պատկանում Կագոսիմայի մեծ կայանը: Արևային էներգիայի առավելություններից մեկը դրա օգտագործման պարզունակությունն է: Մերձափնյա էներգակայան հիմնադրելու ու գործարկելու վտանգները ավանդական կայններ կառուցելու ու գործարկելու վտանգներից անհամամեմատ ավելի փոքր են: Լողացող արևային կայանները շատ ավելի լավ են աշխատում հովին: Այսպիսով դրանց տեղակայումը ջրի մոտ նպաստում է դրանց աշխատանքի որակի բարձրացմանը:     

Հնդկաստանում արևակայանները միանգամից երկու խնդիր են լուծում: Գուջարաթ նահանգում արևային վահանակները տեղադրվել են Նարմադա ջրանցքի վերևում: Դրանք ոչ միայն էներգաարտադրման նպատակին են ծառայում, այլև կանխարգելում են ներքևի ջրի գոլորշիացումը:    

Արևային կղզիները կարող են լավ լուծում լինել այնպիսի երկրներում, որտեղ տարածքի խնդիր կա: Հնարավոր է, որ մի օր Եվրոպայի էներգիայի մեծ մասն արտադրվի օվկիանոսում տեղադրված հսկայական արևային պոնտոններից: Սա միանգամայն իրագործելի է, եթե մենք համապատասխան կամք դրսևորենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել