Մի քանի շաբաթ առաջ, երբ Կոպենհագենի գերեզմանատներից մեկում, որտեղ թաղված է ի դեպ նաեւ Հանս-Քրիստիան Անդերսենը, տեսա, թե ինչպես են երիտասարդները խոտերին պառկած ուտում, խմում, ծիծաղում, ճիշտն ասած սկզբից զարմացա... Բայց այսօր կայքերից մեկում կարդացի Սուրբ Խաչի տոնի մասին՝ ՙԼինելով ՙգերեզմանների՚ օր` սա միաժամանակ տոն էր, և ողբի ու սգի օր չի համարվել հայոց մեջ, այլ հիշատակի ու հաղորդակցման: Շատ հաճախ, անգամ հենց գերեզմաններում տոնակատարություն է իրականացվել, որ ուղեկցվում էր խաղ ու ծիծաղով, երգ ու պարով: Սրանով հայ արորդիներն իրենց երկրային կյանքի բարիքներն ու ուրախությունները բաժին են հանել իրենց հանգուցյալներին ու հաղորդակցվել նրանց հետ՚... Ու զարմանքս միանգամից անցավ... Չգիտեմ՝ հիմա նման բան անում են արդյոք, բայց արել ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել