ՙՙԻ՞նչ շահ կա քաղաքականացված լրագրողների մոտ, որոնք համառորեն ուզում են քանդել քառյակը՚՚-հռետորական հարցադրում է անում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը։
Նախ, առաջին անգամ եմ լսում ՙՙքաղաքականացված լրագրող՚՚ տերմինը ու խոստովանում եմ, որ տիկին Լյուդմիլան կարող է հպարտանալ լրագրողներին սորտավորելու այս ՙՙհայտնագործությամբ՚՚:
Եվ հետո՝ ինձ ապշեցնում է, որ մտածողության նույն կառուցվածքն ունեն ավտորիտար համարվող իշխանությունն ու իրեն դեմոկրատական հռչակած ընդդդիմությունը: Այդ մտածողությունը հանգում է՝ ամեն բան լրագրողների վրա բարդելու բարդույթին:
Եթե լրագրողները չլինեին, ոչ ոք չէր իմանա, որ ԱԺ-ում մի պատգամավորը քվեարկում է մյուսի փոխարեն:
Եթե լրագրողները չլինեին, ոչ ոք չէր իմանա, որ անցյալ տարի Գորիսում մարդ է սպանվել ու մարզպետի փոփոխություն չէր լինի:
Եթե լրագրողները չլինեին, բոլորը կկարծեին, որ Քառյակն ոչ թե ներքին խմորումներ ունեցող քաղաքական համագործակցություն է, այլ նույն երաժշտությունը կերտող երաժշտական համույթ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել