Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։ 

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։ 

Մտքեր են փոխանակվել Արցախի և Բասկերի Երկրի օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։ 

Կարեն Միրզոյանը Բակարտչո Տեխերիա Օտերմինին է փոխանցել Արցախ այցելելու ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել