Մաշկի խնամքի աշնանային պրոցեդուրաներն ուղղված են 3 հիմնական խնդիրների լուծմանը` չորության, կնճիռների, պիգմենտացիայի:

Աշնանը խորհուրդ է տրվում օգտագործել մաշկը վերականգնող ու պաշտպանող քսուկներ, ճարպային բաղադրամասերով օծանելիք:

Մաշկի հարթությունն ու ձգությունը վերականգնելու համար նախատեսված է դեմքի հետեւյալ դիմակը.

Մեկ թեյի գդալ կաթի փոշին խառնել եռացրած գոլ ջրում այնքան, մինչեւ վերածվի շիլայի , այնուհետեւ ավելացնել մեկ թեյի գդալ հալած մեղր: Ստացված խառնուրդը քսել դեմքին ու վզին, պահել 20 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով: Գոյություն ունի երկրորդ տարբերակը: 2 ճաշի գդալ կաղամբի հյութը խառնել 10 գրամ թթխմորով ու մի փոքր տաքացնել, ապա առանձին խառնել ձվի սպիտակուցը : Ստացված կաղամբա-թթվային դիմակը խնամքով դնել դեմքին, սպասել 5 րոպե, ապա վրձնի օգնությամբ դեմքին քսել սպիտակուցը, 20րոպե անց մաքրել դիմակը տաք ջրով, իսկ այնուհետեւ դեմքը լվանալ սառը ջրով, վեջում քսել խոնավեցնող քսուք:

Եթե մաշկը կեսական վերականգման անհրաժեշտություն է զգում, ապա կարելի է անել հետեւյալը. կիտրոնի հյութը խառնեք ջրի հետ ու կստանաք անկրկնելի արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել