Հայաստանի գործող Սահմանադրությունով ևս կարելի է դարձնել երկիրը օրենքի ուժով առաջնորդվող երկիր, բացակայում է միայն կամքը: Եթե իշխանությունները ցանկություն ունենային այս տարիների ընթացքում երկրում գերիշխող դարձնել օրենքը, այլ ոչ թե «բեսպրեդելը», նրանք դա կարող էին անել նաև գործող Սահմանադրությամբ: Իսկ իշխանական համակարգի փոփոխությունը չի նպաստելու հասարակության կամ հանրապետության որևէ շահին: Եթե իշխանությունները ցանկանում են դրական փոփոխություն մտցնել ղեկավարման համակարգում, նախևառաջ նրանք չպետք է կեղծեին բոլոր տեսակի համապետական ընտրությունները, ինչի արդյունքում երկիրը կղեկավարեին ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժերը և անձնիք: Սա հենց փաստում է, որ ներկա իշխանությունների համար այս բարեփոխումները միայն վերարտադրման միջոց են հանդիսանում, ինչի շնորհիվ ՀՀԿ-ն հնարավորություն կունենա ցմահ վերարտադրվել` հետևելով իրենց որդեգրած քաղաքականությանը` ընտրակեղծիքներ, կաշառք, ուժի կիրառում, ահաբեկում, վարչական լծակների օգտագործում: Եթե դեռ մարդ կա, ով հավատում է, թե ՀՀԿ-ն ի վիճակի է որևէ դրական բան անել մեր երկրի համար, ապա նա կամ բժշկի լուրջ հետազոտության կարիք ունի, կամ էլ, որն ավելի վատ է, հանրապետական է«

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել