Թեզը պաշտպանված է...

Երեկ Հայրիկյանը վստահեցրել է, որ հացադուլն իր նպատակին հասել է, ավելին այն եկել է ապացուցելու, որ հացադուլից հետո հնարավոր է մնալ աշխատունակ վիճակում: Ես էլ էսքան ժամանակ գլուխ եմ ջարդում, թե ինչու էր Հայրիկյանը հացադուլի նստել, փաստորեն դիսերտացիա էր պաշտպանում ու սեփական փորձով էր ուզում կիսվեր հացադուլի մասին: Մի բուռ ազգ ենք այ պարոն Հայրիկյան ջան Անդրեասին կամ Րաֆֆիին դիմեյիք մարդիկ կպատասխանեին, նրանք մի քանի ամիս առաջ են այդ թեզը պաշտպանել:

Տրամաբանական էր, որ պրն. Ծառուկյանի ելույթից հետո քառյակը պետք է նիստ անցկացներ ու էլ ավելի տրամաբանական էր, որ այդ հարցազրույցից հետո նիստի ժամանակ ոչինչ չպետք է որոշվեր, որովհետև ոչ բոլորի սրտով կարող էր լինել այդ հարցազրույցը, բայց անտրամաբանական է, երբ նիստ է տեղի ունենում ու այդ նիստը ոչինչ չասող է լինում:

Բասկերի դժվար անունով նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Ապրեն բասկերը: Ըստ ավանդույթի նրանք հայեր էն այդ իսկ պատճառով տրամաբանական է այս քայլը, չնայած այս քայլով էլ նրանք իրենց խնդիրներն են լուծում, Սակայն դա երկրորդական է կարևորը փաստն է, որը պետք է արձանագրել:

Ջուլֆալակյան Արսենը սատկացրեց թուրքին, ապա եզրափակչում հաղթելով՝ ծածանեց հայոց եռագույնը ու հնչեցրեց մեր հիմնը: Արսենի նման տղեք մեզ շատ են պետք: Կեցցես հզոր տղա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել