Սեթ Կաստելը բնակվում է Նյու Յորքում ու Լոս Անջելեսում: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց ինտերնետում շների մասին մի զվարճալի ֆոտոշարք հրապարակելուց հետո: Ոգեշնչվելով իր հաջողությունից՝ նա արդեն  երկրորդ ֆոտոշարքն է ներկայացրել: Այն կոչվում է «Ստորջրյա շներ»: Այս ֆոտոշարքը գրքի տեսքով լույս կտեսնի սեպտեմբերի 16-ին: Դրանում պուպուշ շնիկները պատկերված են լողավազանի ջրի մեջ սուզվելիս: Հարցազրույցներից մեկի ընթացքում Կաստելն ասել է.

- Այս ֆոտոշարքը ստեղծելը խաղուպար չէր ինձ համար: Այս ֆոտոշարքը ստեղծելու համար ես լողի դասեր եմ տվել ավելի քան 1500 շնիկների: Երբ ես նրանց սովորեցրի լողալ, նրանք իրենց ավելի ինքնավստահ սկսեցին զգալ ջրում: Շնիկների մեծ մասը ընդամենը մի քանի րոպե էր լողում և պատրաստ չէր լուսանկարվելու համար, սակայն այլ շնիկներ էլ ցատկում էին ջրում ու հետապնդում այնտեղ եղած խաղալիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել