Վերջերս ArmStar.am-ն ընթերցողներին ներկայացրել բացառիկ կադրեր Թաթա Սիմոնյանի և Լայմա Վայկուլեի կատարումից: Ինչպես նշել էինք, շուտով կկայանա զուգերգի պրեմիերան, իսկ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը ևս մոտ ժամանակներում կհանձնվի հանդիսատեսի դատին:

Իսկ ինչո՞ւ էր Թաթան հայտնվել հրշեջ մեքենայի ղեկին ու այդ անսովոր կերպարով շրջում Երևանի փողոցներով: Ընդառաջ գնալով հետաքրքրասերների խնդրանքին՝ ArmStar.am-ը առաջինն է բացահայտում նոր տեսահոլովակի նկարահանման փաստը և ներկայացնում բացառիկ լուսանկարներ աշխատանքային գործընթացից:

«Սիրո ավետիս» կոչվող երգի մասին տեղեկացրել էինք նրա ստեղծման օրերին: Երգ՝ նվիրված սիրող սրտերին ու բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց կյանքի կեսին:

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:

Օրեր առաջ ավարտվել է նկարահանումը, և այս  պահին ArmStar.am-ն առաջարկում է դիտել լուսանկարներ նկարահանման հրապարակից:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել