Tert.am-ը գրում է.

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ-ի կատարման ու 2013 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու» նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունից հետո արտահերթ ելույթ ունենալու ցանկություն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նկատեց, թե ինքը բարեկրթության կողմնակից է։

«Բայց չի կարելի հասարակության առջև կանգնել, սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար՝ չմտածելով, որ ժամանակների մարդիկ կան այստեղ նստած: Եթե քաղաքական ուժն անունը փոխում է, բովանդակությունը՝ երբեք: Մի քանի վաուչերով տնտեսական հզոր համակարգները վաճառվեցին, ընդ որում՝ այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին վաուչեր տալիս էին մի ձեռքով, մյուս ձեռքով՝ սեփականաշնորհում»,– ասաց նա։

Նշենք, որ նախագծի հիմնական զեկուցողն է ԱԺ նախագահի որդին, Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, իսկ հարակից զեկուցողն է՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

ԱԺ նախագահը շեշտեց, թե ինքը որևէ մեկին չի մեղադրում. «Ժամանակներ էին, գուցե՝ այդպես պետք է լիներ, բայց այսօր նորից ժամանակներ են, որ ամեն ինչ օրենսդրական դաշտում է: Նստել տանը ու մտածել, թե ինչի՞ ուղղակի վաճառքով, երբ կարելի էր այսպես, այնպես ... դա խորը վերլուծությունների արդյունք չէ: Ապակողմնորոշել ոչ թե ԱԺ-ին, այլ՝ ամբողջ մի հասարակության՝ անընդունելի է»,- ասաց նա և ավելացրեց, թե իր ցանկությունն է՝ համատեղ, նորմալ աշխատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել