Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանում այսօր նշվեց Հայաստանի մայր բուհի և նրա առաջին՝ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակը: Միջոցառումների շարքը մեկնարկել է առավոտյան՝ Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, որտեղ ծաղիկներ են դրել հայտնի մտավորականների և համալսարանականների շիրիմներին: Իսկ երեկոյան համալսարանի դահլիճում տեղի ունեցավ մեծ միջոցառում, որին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա շնորհավորեց բոլորին՝ ԵՊՀ-ի հիմնադրման 95-ամյակի առթվ և նշեց. «Երևանի պետական համալսարանը անգնահատելի ավանդ ունի ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կայացման գործում: Այս դահլիճում նստածներից շատերը և ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ գործում»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հույս հայտնեց, որ համալսարանն այսուհետ ևս բարձր է պահելու ԵՊՀ-ի անունը.

«ԵՊՀ-ն վերջին հարյուրամյակում մեր երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն դարբնոցն է հանդիասացել: ԵՊՀ-ն ամենայն պատասխանատվությամբ ստանձնել է կրթված սերունդների կայացմանը նպաստելու առաքելություն: Այդ գործում ծանրակշիռ ներդրում ունեն նաև հայ բանասիրության և պատմության ֆակուլտետները»,-ասաց նա:

Ռեկտորի խոսքով՝ կրթության կազմակերպման մեջ հայապահպանական նկատառումն ավելի քան արդիական էր 95 տարի առաջ: Նա պատահական չհամարեց, որ համալսարանի հիմնադրման մասին 1919 թ. հաստատված օրենքում գրված էր՝ «Առաջինը բանալ պատմալեզվաբանական բաժինը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել