6 Drinks That Shrink Your Belly//The Best Belly-Flattening Drinks c Thinkstock

Սառը լիմոնադը կարող է զովացնել տոթակեզ եղանակին, սակայն այն ոչ մի օգուտ չի տալիս Ձեր առողջությանը: Այն միայն վնասում է Ձեզ: Լիմոնադի և մի շարք այլ գազավորված ըմպելիքների մեջ շաքարի պարունակությունը բավականին բարձր է: Հենց այդ պատճառով էլ նմանատիպ ըմպելիքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման: Որոշ մարդիկ գիրանալու հակում չունեն, և անգամ չափից ավելի ուտելու դեպքում ավելորդ կիլոգրամներ չեն հավաքում, մինչդեռ շատերը անգամ չափավոր սնվելու դեպքում են գիրանում և շարունակ դիմում են տարբեր դիետաների: Պարզվում է, որ առանց խիստ դիետաներ պահեու էլ հնարավոր է ազատվել ավելորդ կիլոգրամներից: 

 

Ցիտրուսային կոկտեյլ

6 Drinks That Shrink Your Belly//Flat Belly Drink: Flavored Water c Thinkstock

Եթե Դուք ցանկանում եք նիհարել, առատ հեղուկներ օգտագործեք: Դա օգնում է անհրաժեշտ չափով հիդրատացնել օրգանիզմը: Բացի այդ, շատ ջուր խմելով՝ Դուք կարող եք այսպես ասած խաբել Ձեր օրգանիզմին: Բանն այն է, որ ջրի առատ օգտագործում ոչ միայն հագեցնում է, այլև ստեղծում է այն զգացողությունը, որ Դուք կուշտ եք: Այնուամենայնիվ, պետք չէ ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և չարաշահել ջուրը: Նիհարելու համար ավելի արդյունավետ կլինի խմել ցիտրուսայի մրգերով, օրինակ՝ օրինակ մանր կտրատված կիտրոնով ջուր: Այս մրգերը ոչ միայն նիհարեցնող էֆեկտ ունեն, այլև հաճելի համ են հաղորդում ջրին:

Ձմերուկով ըմպելիքներ

6 Drinks That Shrink Your Belly//Flat Belly Drink: Watermelon Smoothie c Thinkstock

Ձմերուկով պատրաստված զանազան ըմպելիքները թույլ չեն տալիս, որպեսզի օրգանիզմը ջրազրկվի: Չնայած իր ցածր կալորիականությանը՝ ձմերուկը հարուստ է մի շարք սնուցիչներով, որոնք թույլ չեն տալիս հաճախակի քաղցել: Ձմերուկի մեջ առկա է նաև լիկոպին կոչվող պիգմենտը, որը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը: Ուստի բացի նիհարեցնող ազդեցությունից, ձմերուկով պատրաստված ըմպելիքները նաև քաղցկեղասպան են: Պետք է պարզապես այդ ըմպելիքներում չավելացնել շաքարավազ կամ շաքարի փոխարինիչներ, որպեսզի հակառակ ազդեցություն չստացվի: «Journal of Nutrition»-ում հրապարակված մի հետազոտության արդյունքներից բխում է, որ ձմերուկը նվազեցնում է մարմնի ճարպային զանգվածը և ամրացնում մկանները արգինինի շնորհիվ:

Անանուխի սառը թեյ

6 Drinks That Shrink Your Belly//Flat Belly Drink: Iced Peppermint Tea c Thinkstock

Անանուխի սառը թեյը ոչ միայն հոյակապ կերպով զովացնում է, այլև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Այն նպաստում է մարսողությանը և կանխարգելում նյութափոխանակության խանգարումները:

Արքայախնձորի  ֆրապպե

6 Drinks That Shrink Your Belly//Flat Belly Drink: Pineapple Frappe c Thinkstock

Արքայախնձորի ֆրապպե պատրաստելու համար պետք է խառնել արքայախնձորի հյութի մեջ պետք է ավելացնել մի թեյի գդալ կտավատի ձեթ: Արքայախնձորի մեջ առկա է բրոմելայն ֆերմենտը, որը քայքայում է ավելորդ ճարպը և բարելավում մարսողությունը: Ինչ վերաբերում է կտավատի ձեթին, այն պարունակում է հատուկ ճարպաթթուներ, որոնք ևս նիհարեցնող ազդեցություն ունեն:   

Կանաչ թեյ

6 Drinks That Shrink Your Belly//Flat Belly Drink: Green Tea c Thinkstock

Գրեթե բոլորն էլ գիտեն կանաչ թեյի նիհարեցնող էֆեկտի մասին, սակայ մենք պարզապես չէինք կարող չներառել այս հրաշալի ըմպելիքը մեր ցանկում: Կանաչ թեյը լի է հակաօքսիդանտներով, որոնք բարերար ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա: Քչերին է հայտնի, որ կանաչ թեյը ոչ միայն նիհարեցնում է, այլև նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել