Tert.am-ը գրում է.

Ընդհանրապես տարածաշրջանում սակավաջրություն կա, և դա տեսանելի ու շոշափելի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև հարևան երկրներում. Tert.am-ի դիտարկմանը, որ չնայած ոռոգման նպատակով Սևանից բաց թողնված ջրի ավելացմանը, Արարատյան դաշտում գյուղացիները կրկին դժգոհում են, որ ոռոգման ջուր չունեն, և բերքը չորանում է, պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

Նախարարը նախ ընդգծեց, թե հարցի հասցեատերն ինքը չէ, դրանով ջրօգտագործման գերատեսչություն է զբաղվում, բայց նշեց, որ ելնելով սակավաջրությունից, պետք է գյուղացիները ջուրը խնայողաբար օգտագործեն։ «Դրանից ելնելով մենք պետք է ըմբռնումով մոտենանք խնդրին։ Նույն գյուղացիներն այսօր ոռոգման խնդիր են դնում, բայց իրենք պետք է կարողանան այնպես անել, որպեսզի կորուստներ քիչ ունենանք և կարողանանք նպատակային օգտագործել»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել