վ Հայաստանի Հանրապետությունն ունի ընդամենը 29,7 հազար քառ․ կիլոմետր տարածք, որտեղ արդեն իսկ շահագործման իրավունք ունեն մոտ 460 հանքավայր, որոնցից 26-ը մետաղական են, ևս 71 մետաղական հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում և սպասում է շահագործման: Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մի քանի հարյուր միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներ, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի ու հայ ժողովրդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել