1. Դու չես բղավում, և հեշտ չէ քեզ բարկացնելը
Նույնիսկ ամենասթրեսային պահերին դու միշտ ընտրում ես հանդարտ մնալը և փորձում ես ամեն տեսակ իրավիճակ հանգստությամբ լուծել: Դու հասկանում ես, որ ձայնդ բարձրացնելով` դու ցածրացնում ես ինք քեզ:
2. Դու բաց ես ամեն տեսակ կարծիքների առաջ
Դու չես վախենում քո կարծիքը արտահայտել, ոչ էլ վախենում ես ուրիշների կարծիքները լսել` անկախ նրանից դրանք դրական, թե՛ բացասկան են: Դու բաց ես ամեն տեսակ կարծիքների առաջ, որովհետև նախընտրում ես դրանցից սովորելը:
3. Դու ներողություն ես խնդրում, երբ դրա կարիքը կա
Դու հասկանում ու գիտակցում ես, երբ սխալ ես գործում և ներեղություն ես խնդրում առանց անհանգստանալու, որ կկորցնես հպարտությունդ: Դու հասկանում ես, որ ներողություն խնդրելով` դու ավելի ուժեղ ու մեծահոգի ես դառնում:
4. Դու պատրաստ ես հարմարվել հանուն բարելավման
Մտավոր ուժեղ լինել նշանակում է պատրաստ լինել փոփոխությունների: Դու գիտես, որ փոփոխությունները լավ են ամեն տեսակ իրավիճակում:
5. Դու քո մտքերը միայն մակերեսային թեմաներով չէ, որ զբաղեցնում ես
Դու ամեն ինչ պարզապես այնպես չես տեսնում, ինչպես դրանք կան: Դու ավելի խորն ես նայում ու ամեն ինչ ուսումնասիրում ես որևէ եզրակացություն կազմելուց առաջ:
6. Դու սպասելիքներ չունես մյուսներից
Դու երբեք ոչ ոքից ոչինչ չես սպասում ի պատասխան քո լավության:
7. Դու գիտես` ինչպես սահմաններ դնել` ամեն ինչ տեսադաշտի մեջ պահելու համար
Դու թույլ չես տալիս մյուսներին անցնել այն սահմանները, որոնք դնում ես քո առջև, և դու մյուսններին կարողանում ես ցույց տալ այդ սահմանները քաղաքավարի, սակայն հստակորեն:
8. Դու բաց ես օգնություն ընդունելու համար
Դու հստակ գիտակցում ես քո թույլ կողմերը, և դու երբեք չես վախենում օգնության դիմել մյուսներին: Դու գիտես, որ այդպես միայն սովորում ես:
9. Դու կախված չես ոչնչից ու ոչ ոքից
Դու այն մարդկանցից չես ովքեր կախվածություն են զգում մյուսներից, ո՛չ էմոցիոնալ առումով, ո՛չ էլ ինչ-որ բան անելու համար: Այսպես դու կարողանում ես առողջ հարաբերություններ պահպանել թե՛ անձնական, թե՛ պրոֆեսյոնալ առումներով:
10. Դու հետևում ես քո ինտուիցիային
Դու հավատում ես կենսափոնրձ ձեռքբերելուն, ինչի արդյունքում դու սովորում ես հետևել քո ինտուիցիային:
11. Դու ներում ես ինքդ քեզ
Դժվար է առաջ շարժվել, երբ չես կարողանում բաց թողնել հինը, և սա այն բաներից մեկն է, որը սովորում ես տարիների ընթացքում: Դու ներում ես քեզ, երբ սխալներ ես գործում ու թողնում ես անցյալը, անցյալում` այնտեղ, որտեղ այն կա և ոչ թե կառչում դրանից:
12. Դու հասկանում ես քո սահմանափակումները
Դու որոշակի բաներում սահմանափակումներ ունես ու ընդունում ես դրանք, որովհետև հասկանում ես, որ հենց դրանցով է, որ դու տարբերվում ես մյուսներից:
13. Դու հասկանում ես, որ կոնֆլիկտը չի կարող լուծել խնդիրը
Դու հասկաննում ես, որ հիշաչարությունը երբեք խնդիրը չի լուծի, ոչ էլ որևէ մեկը երբևէ որևէ բանի է հասել հիշաչարությամբ: Այնպես որ դու պարզապես խնդրի լուծման առողջ ճանապարհներ ես փնտրում:
14. Դու խուսափում ես ամեն ինչ ձգձգելուց
Դու նախընտրում ես վերջացնել այն առաջադրանքը, որ ունես մինչև հաջորդին անցնելը: Չնայած ձգձգելու միտքը լավ է հնչում, սակայն այն պարզապես կուտակում է աշխատանքը և դու դա հասկանում ես ու թույլ չես տալիս` ամեն ինչ ճիշտ ժամանակին անելով:
15. Դու ամեն ինչ հալած յուղի պես չես ընդունում
Դու երբեք եզրակացություն չես անում առանց ամբողջությամբ իրավիճակին ծանոթանալու: Դու հրաժարվում ես հավատալ այն բացասականին, որ քեզ ասվում է այնքան, որքան կարողանում ես:
16. Դու պատասխանատվություն ես կրում քո ֆինանսական խնդիրների համար
Ֆինանսական հարցերում միշտ իմաստուն ես վարվում. դու ոչ միայն իմաստուն որոշումներ ես կայացնում, այլև խուսափում ես անիմաստ ու հիմար ծախսերից:
17. Դու գիտես, որ հաստատակամությունն ու համառությունը իրենց արդյունքը միշտ ցույց են տալիս
Դու հզոր կամքի ուժ ունես, ինչը քեզ թույլ չի տալիս հանձնվել` ստանալու համար այն, ինչ իսկապես ուզում ես: Դու շարունակում ես դիմադրել մինչև որ հաջողությունը քոնը լինի:
18. Դու կարողանում ես ճանապարհ գտնել յուրաքանչյուր խոչնդոտ հաղթահարելու համար
Դու շարունակում ես ու երբեք կանգ չես առնում մինչև որ չհասնես թիրախին: Հաձնվելը պարզապես քոնը չէ, փոխարենը դու ընտրում ես այլընտրանքային ճանապարհներ գտնելը:
19. Դու միշտ ինքնակատարելագործվելու ձևեր ես փնտրում
Դու հաճախ զգում ես, որ կարող ես ամեն ինչ ավելի լավ անել և որ միշտ կատարելագործվելու տեղ կա, որովհետև դու հասկանում ես, որ ոչ ոք կատարյալ չէ:
20. Դու հետևում ես առողջությանդ
Եթե դու առողջ չես, դու հարուստ ու իմաստուն էլ չես, և սա քո կարգախոսն է: Այնպես որ, դու փորձում ես ուտել, խմել ու շնչել առողջ ձևով այնքան, որքան հնարավոր է:
21. Դու հարմարավետության քո սահմանից դուրս նոր բաներ ես փորձում
Այնպես չէ, որ հեշտությամբ ես ձանձրանում, սակայն մնալով նույն տեղում դու չես սովորում, այդ իսկ պատճառով, դու փորձում ես դուրս գալ հարմարավետության քո սահմանից` փոփոխություն ու նոր կենսափորձ ապրելու ու մշտապես նոր բան սովորելու համար:
22. Դու չես մեղադրում հանգամանքները
Դու ամեն ինչ հաշվի ես առնում ու գիտես, որ անիմաստ ու անօգուտ է մեղադրել ու բողոքել այնպիսի բաները, որոնք դուրս են քո կառավարումից:
23. Դու իմաստուն ես օգտագործում քո ժամանակը
Ժամանակն անիմաստ վատնելը քոնը չէ: Դու միշտ ընտրում ես քո ժամանակն արդյունավետ օգտագործելն այնպես, որ մյուսները նույնպես քեզ հետ դրանից շահեն:
24. Դու թույլ ես տալիս մյուսներին առաջնորդել
Դու գիտես թե ինչպես է ամեն ինչ արվում այդ իսկ պատճառով հետ ես նստում ու հանգստանում` թույլ տալով մյուսներին առաջնորդությունն իրենց ձեռքն առնել : Ինչևէ, անհրաժեշտության դեպքում, դու միշտ պատրաստ ես աջակցել նրանց:
25. Դու հանգիստ ես ու պարզ ու սառն ես դատում ճգնաժամի ժամանակ
Ամեն ինչ ավելի լավ արդյունք է ունենում, երբ խաղաղ ու հանգիստ գլխով ես փորձում լուծել: Այնպես որ նույնիսկ ճգնաժամային պահերին, դու փորձում ես ամեն ինչ անել` հանգիստ լինելու համար: