Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավորներից հերթագրվածներից առաջինը «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նայելով հերթագրվածների ցուցակում Արծվիկ Մինասյանի անվանը, կատակեց. «Բայց ընդդիմությունի՞ց ա ինքը»:

ԱԺ նախագահի ռեպլիկը պատգամավորները ծիծաղով ընդունեցին: Ամբիոնից թեև ՀՅԴ պատգամավորը չանդրադարձավ Գալուստ Սահակյան ռեպլիկին, բայց ելույթից հետո հարկ համարեց մոտենալ ԱԺ նախագահին և ժպիտով արձագանքել նրա կատակին։

Իսկ ելույթը նվիրված էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։ Նա զգուշացրեց, որ հարցը կբողոքարկեն ՍԴ-ում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել